Բաժիններ՝

«Թուրքիային F-16-եր վաճառելու համար նախապայման է դրվել». հունական թերթ

Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Թուրքիային F-16 կործանիչների վաճառքի հարցում նախապայման է առաջ քաշվել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ այդմ՝ դրանք չպետք է կիրառվեն հունական կղզիների վրայով թռիչներ իրականացնելու համար, այլ պետք է ծառայեն միայն Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) նպատակներին:

Նշվում է, որ այդ նախապայմանը առաջ է քաշվել ԱՄՆ ներկայացուցիչների պալատի և սենատի 4 կոմիտեի կողմից՝ կառավարությանն ուղարկված գաղտնի նամակում:

Նամակի բովանդակության համաձայն, եթե այդ նախապայմանը չընդունվի, խնդիրը կմնա չլուծված, իսկ ԱՄՆ պետքարտուղարությունը խնդիրը լուծելու համար կպարտավորվի հանդես գալ նախաձեռնությամբ:

Հունական թերթը նման տեղեկություն հրապարակել է՝ հիմնվելով իր դիվանագիտական աղբյուրների վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս