ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ այսօր որոշում կկայացնի Դոնեցկի և Լուգանսկի անկախության ճանաչման հարցի առնչությամբ: «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին Վլադիմիր Պուտինը հայտնել է Անվտանգության խորհրդի նիստի վերջում:
ՌԴ նախագահը նշել է, որ վերջին ամիսներին ակտիվացրել ենք աշխատանքը Վաշինգտոնի և ՆԱՏՕ-ի հիմնական գործընկերների հետ անվտանգության հարցերի շուրջ համաձայնության գալու նպատակով:
Կորոնավիրուսային հիվանդությունից (COVID-19) հետո անձը կարող է պատվաստվել հիվանդության կլինիկական ախտանշաններն անցնելուց 14 օր հետո: ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ COVID-19-ի դեմ պատվաստումը կարող է իրականացվել՝ անկախ տվյալ անձի նախկինում ախտանշանային կամ անախտանիշ COVID-19-ով հիվանդանալու փաստից:
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպումից հետո տարածած հայտարարության մեջ անդրադարձել է Մոնտրոյի կոնվենցիային ռուս-ուկրաինական լարվածության համատեքստում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Վիեննայում Բելառուսի դեսպանատանը գործակալության թղթակցին հայտնել են, որ Բելառուսի դեսպանը արտահերթ նիստին կփորձի գործընկերներին հրավիրել իրական երկխոսության և բացատրել Մինսկի տրամաբանությունն ու գործողությունների իմաստը ճգնաժամի խորացման ընթացքում, ընդգծել, որ Մինսկի դիրքորոշումը չի փոխվել:
ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Թռչունյանը փետրվարի 21-ին կայացած ասուլիսի ընթացքում ներկայացրեց բարձրագույն կրթության ոլորտում նախանշված անելիքներն ու ծրագրերը։
Այս մասին, հայտարարել է Ռուսաստանի նախագահի Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի հարցերով հատուկ ներկայացուցիչ, փոխնախարար Միխայիլ Բոգդանովը։
Երևանում փետրվարի 21-ին տեղի է ունեցել «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի նիստը: Մասնակցել են Արևելյան գործընկերության երկրներից Հայաստանի, Վրաստանի և Ուկրաինայի խորհրդարանների, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանի քաղաքական խմբերի պատվիրակությունների ղեկավարները:
Նախատեսվում է ստորագրել մի շարք միջկառավարական համաձայնագրեր։
Մասնակից, այսպես կոչված, արտախորհրդարանական ուժերը, հետընտրական ժամանակահատվածում, համագործակցության ֆորմատ են ձևավորել Նիկոլ Փաշինյանի հետ և ամենատարբեր հարցերի շուրջ հանդիպում են, քննարկումներ անում, համագործակցում, մտահոգություններով կիսվում և այլն:
Բանակում չեք ծառայել ու պետք է ասեք, որ երկրի շահե՞րն եք պաշտպանում. Քրիստինե Վարդանյան
Ոստիկանության աշխատակիցները Թբիլիսիում 28-ամյա մի բնակչի են ձերբակալել երկու կամ ավելի անձանց կանխամտածված սպանության փորձի մեղադրանքով: Այդ մասին տեղեկատվությունը տարածում է Վրաստանի ՆԳ նախարարության մամուլի ծառայությունը:
Հանդիպման ընթացքում նախատեսվում է նաև ՌԴ-ի և Ադրբեջանի միջև դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի ստորագրում:
Հայաստանի Հանրապետության բանտերը վխտում են քաղբանտարկյալներով. Ալեքսանդր Կոչուբաև
Փաշինյանը հայհոյանքը սարքել է շփման նորմ, ու դրա համար մարդկանց փորձում են դատել. Արմինե Ադիբեկյան
Ոստիկանության Գավառի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 36-ամյա Լալա Հովսեփյանը։ Նա փետրվարի 6-ին դուրս է եկել տնից ու չի վերադարձել։ Կնոջ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Գավառի կամ մոտակա բաժին, կամ զանգել 1-02 հեռախոսահամարով։
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը փետրվարի 21-ին հանդիպել է Հայաստանում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիրիստի Նարինենի հետ:
Փետրվարի 21-ին 3,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանի հարավում գտնվող Սամեբա գյուղից ինը կիլոմետր հեռավորության վրա: Այդ մասին հաղորդվում է Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի կայքում: Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 16:17-ին:
Երբևէ մեր դարավոր պատմության մեջ նման երևույթ եղել է, հիշու՞մ եք, որ Ազգը արժանապատիվ ներկայացնող ՀՀ Նախագահներ դատվեն, թե մեր երկրի ներսում և, թե թշնամի Ադրբեջանում:
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը փետրվարի 21-ին հանդիպել է Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի հետ:
Ալիևի այդ ելույթից հետո Հայաստանը կարող էր Եվրանեսթի՝ Երևանում անցկացումից հրաժարվել. Էդգար Ղազարյան
Ռուսաստանի Դաշնության ԶՈՒ հարավային ռազմական օկրուգից հայտնել են, որ զինվորականների և սահմանապահների համատեղ գործողությունների արդյունքում հաջողվել է ոչնչացնել ուկրաինական բանակի 2 մարտական մեքենա։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հանդիպումից առաջ (որի ընթացքում պետք է ստորագրվի դաշնակցային հարաբերությունների մասին հռչակագիր) ստեղծում է իրավիճակ հանդիպման ժամանակ պահանջներ առաջ քաշելու համար, այսինքն՝ քաղաքականություն է վարում, որի համար նախաձեռնություններ է իրականացնում:
Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոկում հայերենով շնորհավորել է մայրենի լեզվի միջազգային օրը:
Բողոքի ակցիա` ՀՀ-ում քաղաքական ազատության սահմանափակումների դեմ ԵՄ լռության առիթով. ՈՒՂԻՂ:
Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ի (Միջազգային ֆինանսական կորպորացիա) կողմից կազմակերպվող առևտրի ֆինանսավորման գծով 10-րդ տարեկան մրցանակաբաշխության շրջանակներում Ամերիաբանկին շնորհվել է հերթական մրցանակը` Բանկը ճանաչվել է «2021թ. լավագույն թողարկող բանկ Կովկասում»:
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, որը կալանքի տակ է գտնվում մի շարք քրեական գործերով, վերստին հացադուլ է հայտարարել՝ պահանջելով պատշաճ բժշկական օգնություն։ Փետրվարի 21-ին Թբիլիսիի քաղաքային դատարանում նիստ է անցկացվել 2007 թվականի նոյեմբերի 7-ի իրադարձությունների գործով:
Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստան են ժամանել Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման խորհրդարանի ինչ-որ պատգամավորներ։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվարի 22-ին Մոսկվայում կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հարցով 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, այդ թվում` Հարավային Կովկասում տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցը:
ԴԺՀ-ում գնդակոծությունների պատճառով առանց ջրի է մնացել ավելի քան 21 հազար մարդ: Այդ մասին հաղորդել է ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը: