015-2023թթ. Լեհաստանի ներքին գործերի նախարարությունը երկրում այն ժամանակ իշխող «Իրավունք և արդարություն» կուսակցության առաջնորդ Յարոսլավ Կաչինսկու պահպանության համար ծախսել է մոտ 35 մլն զլոտի (մոտ 8,75 մլն դոլար): Այս մասին Լեհաստանի Սեյմում հայտարարել է ՆԳ նախարար Մարչին Կերվինդսկին․
Բորոդինան նշել է, որ պանկրեատիտի սրման ժամանակ պետք չէ ձու ուտել։ Նաև, ըստ նրա, այն պետք է զգուշությամբ օգտագործել լյարդի և լեղապարկի հիվանդությունների դեպքում։ Նա բացատրել է, որ դեղնուցը կարող է առաջացնել խոլելիտիազի սրացում, քանի որ այն ունի խոլերետիկ ազդեցություն։
Մինչ վերջին շրջանում Կենտրոնական բանկը նվազեցնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, էժանացնում է փողը, որպեսզի ակտիվացնի ֆինանսական միջոցների հոսքը տնտեսություն, տնտեսություն մտնող փողը կրճատվում է։
Հարգելի պարոն վարչապետ, Բեռլինի և Ստրասբուրգի հայ համայնքները, ծանոթ լինելով Ձեր ժողովրդավարական հայացքներին և նկատելով թատերական արվեստի հանդեպ ունեցած Ձեր բարձր գնահատականը, դիմում են Ձեզ` «Գոյ» փորձարարական թատրոնի ստեղծագործական գործունեության իրավունքի վերականգնման խնդրանքով։
Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Անատոլի Պետրուկովիչը հայտնել է, որ Թուրքիան հետաքրքրված է Ռուսաստանի և Չինաստանի կողմից նախաձեռնված լուսնային գիտական կայանի ստեղծման նախագծով։
Tesla ընկերության գլխավոր տնօրեն, ամերիկացի գործարար, միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ Հնդկաստանում սպասում է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ հանդիպմանը:
168.am-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը Հայաստանում «Ռուսական տան» ղեկավար Վադիմ Ֆեֆիլովն է:
Գանձագողերն այս անգամ էլ ոսկի են որոնել Ախթամիրի դամբանադաշտում․ ոսկի, իհարկե, չի գտնվել, բայց մի քանի դամբարան ավերված է։ Արդեն մի քանի օր է՝ հուշարձանի տարածքում հրատապ պեղումներ են իրականացվում։ Այս մասին գրում է Sputnik Արմենիան։
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ապրիլի 12-ից ներքոհիշյալ խաչմերուկներում երթեևկության կարգավորումը կիրականացվի լուսացույցներով: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Որոշ հոգևորականներ հիշել են, որ Ոսկեպարում եկեղեցի կա, այնտեղ շոու-պատարագ են անում. Փաշինյան
Մտածում եք` քեռին պուճուր վախտ ինձ շոկոլադ չի տվել, հիմա վրե՞ժ եմ լուծում. Փաշինյան
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին Սյունիքի մարզ այցի շրջանակում հանդիպել է մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ, նաև այցելել է Կապանի օդանավակայան:
Մենք ընդունում ենք, որ Խոր Վիրապից մի քանի մետր այն կողմ Թուրքիան է. այս մասին ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, թե ՀՀ կառավարության համար այս արձանագրումը անվտանգության ապահովման կարևորագույն միջոց է։
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արմեն Աշոտյանի գործով խայտառակ դատական նիստից հետո դժվար է անհրաժեշտ բառեր գտնել` բնութագրելու բոլոր այն դերակատարներին, ովքեր այսօր որոշեցին կամ նպաստեցին, որպեսզի Արմենի կալանքի ժամկետը 3 ամսով երկարաձգվի:
Միացյալ Նահանգները մտադիր են մինչև տարեվերջ միջին հեռահարության հրթիռային համակարգեր տեղակայել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Տեղեկությունը РИА Новости-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է ամերիկյան բանակի Խաղաղօվկիանոսյան հրամանատարության ներկայացուցիչը։
Հարգելի՛ քաղաքացիներ, ապրիլի 12-ին ժամը 11։00-ից մինչև 20։00-ն ընկած հատվածում /Մ-6/ (Ալավերդի)-Սանահին թաղամաս-Ակներ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված «Լեոպոլդ և ընկերներ» ՍՊ ընկերության կողմից իրականացվելու են պայթեցման աշխատանքներ։
Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկել է խաղաղության պայմանագրի նոր նախագիծ, որը նախատեսում է պատերազմի սառեցում ընթացիկ ճակատային գծում: Այդ մասին գրում է «Նովայա գազետա Եվրոպա»-ն՝ հղում անելով փաստաթղթին ծանոթ աղբյուրին։
Իրանը կարող է հրաժարվել Իրանի հյուպատոսությանը Իսրայելի հարվածին պատասխանելուց, եթե ՄԱԿ-ի ԱԽ-ն դատապարտի Իսրայելի իշխանությունների գործողությունները։
Լիտվայի Հանրապետության մայրաքաղաք կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ անվտանգության խորհդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ապրիլի 11-ին հանդիպել է Լիտվայի նախագահի ազգային անվտանգության հարցերով ավագ խորհրդական Կեստուտիս Բուդրիսի հետ:
«Փաշինյանի ձևակերպման մեջ բացահայտվում է նրա սուտը, որովհետև մի դեպքում ասվում է, որ ՀԱՊԿ խաղաղապահները չեն բերվել, քանի որ այդ կառույցը Հայաստանի տարածքային ամբողջականությունը չի ճանաչել, մյուս դեպքում ասում է, որ նրանց մուտքը չի արտոնվել, քանի որ նրանք դաշնակից են, ոչ թե խաղաղապահ։ Տրամաբանական շղթայի մեջ չեն համադրվում այս երկու բացատրությունները։ Սա իսկապես շիզոֆրենիայի է նմանվում, որովհետև չի կարող մի բանի մերժման հիմքում երկու տարբեր պատճառներ լինել»,- ասաց նա։
Սննդաբան Մայքլ Մոսլին զգուշացրել է ցածր յուղայնությամբ կաթնամթերքի վտանգների մասին: Մասնահետի խոսքերը մեջբերում է Daily Mirror-ը։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Նարեկ Մալյանն իր վերջին խոսքի ժամանակ ներկայացրեց բազմաթիվ ապօրինություններ, որոնք տեղի են ունեցել իր գործի նախաքննության շրջանակներում: Նա սենսացիոն նորություն հայտնեց. սկավառակը, որը դրված է որպես միակ ապացույց և որի հիման վրա են հարուցվել է այս քրեական գործը` մոնտաժված է:
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցով հրատապ նիստը՝ փակ ձևաչափով, կայացել էր ապրիլի 9ին: Նիստը փակ անցկացնելու որոշումն ընդունվել էր քվեարկությամբ, կողմ էր քվեարկել 57 պատգամավոր, դեմ՝ 28, ձեռնպահ՝ 0։ Ընդդիմությունը դեմ էր նիստը փակ ձևաչափով անցկացնելուն: Մասնակցում էին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Ապրիլի 11-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Տաթև-Գորիս (Հալիձոր գյուղի մոտակայքում) և Տաթև -Լծեն ավտոճանապարհներին տեղի են ունեցել քարաթափումներ. ավտոճանապարհները երկկողմանի փակ են:
Ալբոմի ձայնագրման աշխատանքներին մասնակցել են միջազգային արտիստներ։ Նախագծի մենակատարը ֆրանսիացի հայտնի թավջութակահարուհի Կամիլ Թոման է, ով իր թովիչ կատարումներով սիմֆոնիկ նվագախմբի հետ ստեղծագործություններին փոխանցել է ազնավուրյան էներգետիկան։ Ձայնագրման աշխատանքներին հրավիրյալ արտիստներից է նաև Ֆրանսիայի 23-րդ նախագահ Նիկոլա Սարկոզիի կինը՝ Կարլա Բրունին։
Իր վերջին խոսքով Նարեկ Մալյանը ջախջախեց ռեժիմին. թքած ունի՝ կդատապարտե՞ն ու ինչքան. Տիգրան Աթանեսյան
Եթե դատարանը կայացնի մեղադրական վերդիկտ, կունենանք պաշտոնական կնիքով հաստատված իրողություն, որ ՔՊ-ի քաղաքական հայացքը դավաճանությունն է. Մալյան
Եթե հիմնավոր կասկածը 7 անգամ ավել հիմնավոր չէ, մարդը պիտի արդարացվի. Ռուբեն Մելիքյան
Զգո՛ւյշ եղեք Ձեզ իրավաբան, իսկ ինձ պատմաբան համարելուց. Դուք Ձեր ճառում օգտագործել եք չհետազոտված փաստաթուղթ. Աթանեսյանը՝ դատախազին