Իմ գործով միակ ապացույց հանդիսացող «լայվի» դիսկը մոնտաժված է. Նարեկ Մալյան

Նարեկ Մալյանն իր վերջին խոսքի ժամանակ ներկայացրեց բազմաթիվ ապօրինություններ, որոնք տեղի են ունեցել իր գործի նախաքննության շրջանակներում:  Նա սենսացիոն նորություն հայտնեց. սկավառակը, որը դրված է որպես միակ ապացույց և որի հիման վրա են հարուցվել է այս քրեական գործը` մոնտաժված է:

Մալյանը պատմեց, որ նախաքննության ընթացքում իրեն հայտնել են, որ կա ինչ-որ դիսկ:

Նա հարցրել է ՝ արդյոք արվե՞լ է ՖԲ զննություն, հայտնելով, որ իր ՖԲ էջի կարգավորումներում դրված է, որ ուղիղ եթերները պահպանվում եմ 30 օր: Մալյանը նշեց, որ քննիչին ինքնաբուխ կերպով հայտնել է, որ 30 օրից ջնջվելու են տեսանյութերը և խնդրել է, որ պահպանեն:

«Ես պատկերացնում էի, որ ՖԲ զննում կլինի, ինչը չեղավ»,- նշեց Մալյանը:

Նա նաև ասաց, որ նախաքննության ժամանակ նշանակվել է փորձաքննություն, որի պատասխանը եղել է, որ իր խոսքերում ատելություն չկա.

«Ինձ պետք է բաց թողնեին, սակայն դա կլիներ, եթե լիներ իրավական պրոցես, բայց քանի որ խնդիրն ինձ երկար բանտում պահելն է, որից ես շոյված եմ, քանի որ նշանակում է իշխանությունը վախենում է ինձանից, նշանակվեց կրկնակի փորձաքննություն, նրանք պատրաստ էին այնքան փորձաքննություն նշանակեին, մինչև կգտնեին մեկին, ով կասեր, որ կա ատելություն»:

Մալյանը նշեց, որ օրենքի խախտումներով լրացուցիչ փորձաքննության են ուղարկել, տվել էին հարց, որին փորձագետն իրավունք չունի պատասխանել՝ արդյո՞ք իր խոսքի մեջ կա ատելություն, թե՞ ոչ, քանի որ այդ հարցին պետք է պատասխանի դատավորը:

Մալյանը նշեց, որ փորձաքննության է ենթարկվել ինչ-որ դիսկ, որի ծագումն անհայտ մնաց, թե որտեղից է, արագ հայտարարվեց նախաքննության ավարտ, իրեն ժամանակ էլ չտրվեց, որպեսզի իր մասնագետներին ներգրավվի, քանի որ ատելության խոսքը շատ նուրբ հասակացություն է և պետք է լրջորեն տարանջատել ազատության խոսքը խոսքի ազատությունից:

«Նախաքննության փուլում ինձ ասեցին, որ՝ լավ էլի, պարոն Մալյան, գնա դատարան, այնտեղ մի բան կանենք»:

Մալյանը նշեց, որ այդ օրը 3 լայվ է արել՝ 11 վարկյան, 24 վարկյան և 15 րոպե տևողությամբ: Ի՞նչ դիսկ է գնացել փորձաքննության, ո՞վ է այն մարդը, ով իմ լայվը ներբեռնել, մոնտաժել է: Ես 5:24 վարկյան լայվ չունեմ, ենթադրում եմ, որ ինչ-որ մեկը դաունլոդ է արել իմ լայվը, մոնտաժել է իմ լայվը և դրել է իմ գործի մեջ, ո՞վ է այդ մարդը, որ այդ ապօրինությանը գնացել է»:

Մալյանն ասաց, որ այդ մասին գիտեր 7 ամիս առաջ. «Ես դատարանում որոշել էի առաջին անգամ ցուցմունք տալ, բայց տեսա, որ այս դատարանում չկա իրավաբանություն, կա նպատակ ինձ երկար բանտում պահելու, ես էլ միացա այդ նպատակին, ես ոչ մեկից ոչ մի բան ոչ խնդրելու եմ, ոչ էլ խնդրելու եմ իմ իրավունքները պաշտպանել: Ի՞նչ կլիներ նորմալ իրավական պետությունում, երբ մեղադրյալը հայտարարում է, որ իր լայվը, որի հիման վրա իրեն մեղադրանք են առաջադրել, մոնտաժված է»:

Փաստացի ստացվում է, որ Մալյանի գործով միակ ապացույց հանդիսացող սկավառակը մոնտաժված է, հետևաբար` ապօրինի:

Տեսանյութեր

Լրահոս