
Թուրքիան ծրագրում է Ռուսաստանի և Չինաստանի հետ կառուցել լուսնային կայան

Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Անատոլի Պետրուկովիչը հայտնել է, որ Թուրքիան հետաքրքրված է Ռուսաստանի և Չինաստանի կողմից նախաձեռնված լուսնային գիտական կայանի ստեղծման նախագծով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Բացի Թուրքիայից, նախագծին միանալու դիմումներ են ստացվել նաև այլ պետություններից, որոնք հետաքրքրված են տիեզերքում հետազոտությունների զարգացմամբ։
Ռուսաստանը և Չինաստանը ծրագրում են վերոհիշյալ կայանը կյանքի կոչել 2 փուլով՝ սկսած 2025 թվականից։ Նախագիծը ներառում է հետազոտական, էներգետիկ, թռիչքուղու, ուղեծրային և փորձարարական մոդուլների, ինչպես նաև հրամանատարական կենտրոնի և հեռահաղորդակցության կայանների տեղակայում:
Ծրագրի հիմնական նպատակը Լուսնի վրա բազմամասնագիտական և բազմակողմանի գիտական հետազոտությունների իրականացումն է։