
Մասկը հայտարարել է, որ սպասում է Հնդկաստանի վարչապետի հետ հանդիպմանը

Tesla ընկերության գլխավոր տնօրեն, ամերիկացի գործարար, միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ Հնդկաստանում սպասում է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ հանդիպմանը:
«Անհամբեր սպասում եմ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ հանդիպմանը»,- գրել է Մասկը X սոցիալական ցանցում:
Reuters-ը հայտնում է, որ Մասկը Մոդիի հետ կարող է հանդիպել Նյու Դելիում ապրիլի 22-ին:
Գործակալության աղբյուրների տվյալներով՝ գործարարի այցը Հնդկաստան կհամընկնի Tesla ընկերության ներդրումների մասին հնարավոր հայտարարության և երկրում նոր գործարանի բացման հետ: