Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել է զորքերի միավորված խմբավորման օժանդակ կառավարման կետ, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները։ Ռուսաստանի զինված ուժերն ազատագրել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) Դոբրոպոլյե քաղաքը։ Այս մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը։
Հայաստանն ու Իրանն ավարտում են երկու երկրների սահմանամերձ հատվածներում ազգային պարկի ստեղծման շուրջ բանակցությունները: Այս մասին Sputnik Արմենիային ասել է Իրանի փոխնախագահ, շրջակա միջավայրի դեպարտամենտի ղեկավար Շինա Անսարին Երևանում ՄԱԿ-ի կենսաբազմազանության COP17 համաժողովի շրջանակում։
Արջին մեկ տարի փնտրել է. ի՞նչ է պատմում Բերտա Մարտիրոսյանը
Ռուսաստանի բանակը ԱԹՍ-ի հարվածով խոցել է լոգիստիկ կենտրոն, որտեղ պահվում էին Ուկրաինայի ԶՈւ-ի համար նախատեսված բեռներ: Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը:
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ելույթ է ունեցել «Առաջնորդները՝ հանուն բնության» գագաթնաժողովի շրջանակներում կազմակերպված «Ֆինանսավորելով ապագան. ֆինանսական հոսքերի ուղղորդումը դեպի բնության պահպանությանն ու վերականգնմանն ուղղված զարգացում» կլոր սեղանին:
«Սա շինծու, սարքած գործ է Ծառուկյանի հանդեպ, ես արդար եմ, մեղք չունեմ»,– երեկ դատարանում հայտարարում էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ըստ էության՝ ձևակերպելով շինծու գործի էպիկրիզը: Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
Ադրբեջանի նախագահի աշխատակազմը 24 տարի ղեկավարած Ռամիզ Մեհդիևը, ով Ռուսաստանի օգնությամբ երկրում պետական հեղաշրջման փորձի, պետական դավաճանության և փողերի լվացման մեղադրանքներով մեկ տարի առաջ ձերբակալվել, ապա տնային կալանքի է ենթարկվել, հեռացվել է իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցության շարքերից: APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ որոշումն ընդունել է կուսակցության վարչությունը այսօրվա նիստում:
Հոկտեմբերի 16-18-ը Հայաստանում կանցկացվի eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովը, որին մասնակցում է շուրջ 60 ներկայացուցիչ՝ աշխարհի ավելի քան 10 երկրներից։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի 11-րդ նիստում քննարկվել են միության տրանսպորտային քաղաքականության իրականացմանն ուղղված հարցեր։
Հոկտեմբերի 10-ին ողբերգական դեպք է տեղի ունեցելԵրևանում։ Հայտնում է shamshyan.com-ը:
Հայաստանը մեծ ներուժ է տեսնում Ադրբեջանի հետ բնապահպանական ոլորտում համագործակցության համար։ Դրա մասին հոկտեմբերի 16-ին COP17-ի շրջանակում անցկացվող գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Եթե չլինեն օրենքներ, որոնք կպաշտպանեն ներդրողների շահերը, մենք կդոփենք նույն տեղում. պետությունը պետք է հստակ գործի. ԶՊՄԿ տնօրեն
Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները նոր հավասարակշռություն գտնելու փուլում են։ Այս մասին ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Մարշալ Բաղրամյանի անվան վետերանների միավորման 70-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ: Տեղեկությունը հայտնում է ՌԴ դեսպանությունը։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է միրգ-բանջարեղենի պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները դեռ չեն այցելել ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևին։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման և հանրային կապերի ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
ԱՄՆ Օրեգոն նահանգի Բենդ քաղաքում 16-ամյա դեռահասը տարրական դպրոցում կրակ է բացել՝ սպանելով երեք երեխայի և մեկ ուսուցչի: Հրաձիգն այնուհետև սպանվել է ականատեսի կողմից, հայտնել է տեղի ոստիկանությունը:
Ռազմադաշտում կապի և անօդաչու թռչող սարքերի գործողությունների համար Ուկրաինայի կողմից օգտագործվող արբանյակային համակարգը սահմանափակելու հրամանը եկել է Սպիտակ տնից․ հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ԱՄՆ երկու և հարցին քաջատեղյակ արևմտյան մեկ պաշտոնյայի։
Երևանում 16-ի երեկոյան, 17-ի գիշերը, 20-ի ցերեկը, 21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 18-19-ին, 20-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն առաջարկել է Եվրամիությունում ստեղծել գազի «պահուստային պաշարներ»։ Այս մասին Politico պարբերականին հայտնել են դիվանագիտական աղբյուրներն ու ԵՄ ներկայացուցիչները։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բրյուսելում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ վերահաստատել է վճռականությունն Ուկրաինային ցուցաբերվող աջակցության հարցում։ Այս մասին Մակրոնը հայտնել է X հարթակում գրառման մեջ։
Դարեր ի վեր Եկեղեցին անցել է մաքառումների հոլովույթներով ու փորձությունների բովով։ Պատահել է և այնպես, որ երբ նրա մարմնի վրա վերք է գոյացել, գտնվել են մարդիկ, որոնք առաջ են եկել ոչ թե այն բուժելու, այլ ցավը խորացնելու, ոչ թե մոլորյալին վերադարձնելու, այլ սեփական շահը փնտրելու համար, նշում է Հայ առաքելական սուրբ եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը։
Վաշինգտոնի պահանջը, որ Պեկինը մասնակցի միջուկային զինաթափման շուրջ բանակցություններին, անարդար է և անիրատեսական: Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը։
Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին մասնակցելու նպատակով Հռոմում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 16-ին հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Ազգային Ժողովից։
Երևանում անցկացվող Կենսաբազմազանության հարցերով Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը:
#ՀԻՄԱ. ՀԱՅ ԳԵՐԻՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁ. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. #ՈՒՂԻՂ
Լեհաստանի և ՆԱՏՕ-ի գծով նրա դաշնակիցների օդուժը մեկ օրվա ընթացքում երկրորդ անգամ օդ է բարձրացվել Ուկրաինայում հայտարարված օդային տագնապի ֆոնին։
Անգամ Կիպրոսն ու Հունաստանը, որոնց հետ Հայաստանը ավանդաբար ունեցել է շատ սերտ հարաբերություն, չեն ներկայացել բարձր մակարդակով։
Էրդողանի և Փաշինյանի միջև հանդիպումները նպաստում են կարգավորման գործընթացին. Թուրք նախարարը՝ Երևանում
Մատենադարանի պատվիրակությունը, տնօրեն Արա Խզմալյանի գլխավորությամբ, Լիբանանի Հանրապետությունում է: Պատվիրակության կազմում են Մատենադարանի տնօրենի գիտական գծով տեղակալ Վահե Թորոսյանը, տնօրենի խորհրդական Գուրգեն Գասպարյանը, Վերականգնման բաժնի ավագ վերականգնողներ Սուսաննա Բաղդասարյանը և Չինար Մկրտչյանը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) ընդառաջ «Մերիդիան» ցուցահանդեսների կենտրոնում հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ։