ԱՄՆ Նյու Յորք նահանգում երկու ճախրասավառնակներ են օդում բախվել միմյանց, ինչի հետևանքով օդաչուներից մեկը զոհվել է։ Կործանված թռչող սարքի բեկորները փրկարարները հայտնաբերել են Սարատոգա շրջանի Էդինբուրգ քաղաքի հեռավոր հատվածներից մեկում իրականացված որոնողական գործողությունից հետո, NBC News-ին հայտնել են նահանգի ոստիկանությունից։
Սեպտեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցությունները:
ԱՄՆ-Իրան պատերազմն արդեն նվազագույնը 45,1 միլիարդ դոլար է արժեցել ամերիկյան բյուջեի վրա։ Այս մասին Պենտագոնը տեղեկացրել է Կոնգրեսին, հայտնում է CNN հեռուստաալիքը։
Ադրբեջանը երկարաձգել է հատուկ կարանտինային ռեժիմի գործողության, ինչպես նաև ցամաքային սահմանների փակման ժամկետը մինչև 2027 թվականի հունվար։
Արցախի կորուստը, օրվա իշխանությունների սխալ քաղաքականության հետևանքն էր․ ուղղակի ուզեցին հանձնել Արցախը․ Տիրան Խաչատրյան
Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ ամերիկյան F-35 և F-15 կործանիչներն այսուհետ թիրախ են դառնում իրանական ուժերի համար։ Նրա հայտարարությունը հնչել է Իրանի և ԱՄՆ-ի միջև ընթացող պատերազմի ֆոնին։
Վեհափառ հայրապետը օրհնել է Բյուրեղավանի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին
Հիմա ժամանակը չէ. Երբ ժամանակը գա, հարցերի պատասխանները կլինեն. Կարեն Ջալավյան
#ՀԻՄԱ. ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏՆ ՕՐՀՆՈՒՄ Է ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՍՈՒՐԲ ՄԱՐԻԱՄ ԵԿԵՂԵՑԻՆ. #ՈՒՂԻՂ
Պակիստանի հյուսիսարևմտյան շրջանում՝ ոստիկանական համալիրի հարևանությամբ գտնվող մզկիթի մոտ տեղի ունեցած ավտոմեքենայի պայթյունի հետևանքով առնվազն 21 մարդ է զոհվել, ևս մոտ 80-ը՝ վիրավորվել։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինային մեղադրել է Ռուսաստանի խորհրդարանական ընտրություններին միջամտելու մեջ։ Այս մասին գրում է Reuters-ը։
Մենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը։ Այս մասին գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյան։
Համոզված եմ` մեղավորները բացահայտվելու են. քաղաքացիները Եռաբլուր են բարձրանում
Երեք տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 19-ին Հայաստանի դե-ֆակտո իշխանությունը, հայկական բանակը և մտածող հատվածի մի զգալի մասը այս կործանարար թեզը իրականություն դարձրին՝ փաստացի համաձայնելով Արցախի լիարժեք օկուպացիային Ադրբեջանի կողմից։ Բառացի նստեցին ու լուռ նայեցին, թե ոնց է դա տեղի ունենում։
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է անօդաչու թռչող սարքերով գիշերային հարվածների նոր շարքի մասին՝ Ուկրաինայի լոգիստիկ կենտրոնների, նավահանգիստների և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների ուղղությամբ, որոնք ներգրավված են ուկրաինական բանակի ապահովման գործընթացում։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը համաշխարհային մի շարք ՏՏ ընկերությունների հետ քննարկում է Հայաստանում հետազոտական գրասենյակներ բացելու հնարավորությունները: Այս մասին Sputnik Արմենիային ասել է փոխնախարար Գևորգ Մանթաշյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ աշխատանքներ են տարվում համագործակցության հուշագրերի շրջանակներում, որոնք նախարարությունն ավելի վաղ ստորագրել էր ֆրանսիական Mistral AI, ինչպես նաև ամերիկյան Google, Amazon Web Services, OpenAI-ի, CloudFlare և մի շարք այլ ընկերությունների հետ։
#ՀԻՄԱ. ԱՐՑԱԽԻ ԱՆԿՄԱՆ ՕՐԸ ԱՐՑԱԽՅԱՆ ԲՈԼՈՐ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԸ ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ ԵՆ. #ՈՒՂԻՂ
Այսօր՝ սեպտեմբերի 19-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվում է Կոտայքի թեմի Բյուրեղավան քաղաքի եկեղեցին։
ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով մայրաքաղաք Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը սեպտեմբերի 6-12-ը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Դանիայի հետ «Գրենլանդիայի անվտանգության» վերաբերյալ համաձայնագրի մասին։ Համաձայնագիրը թույլ կտա ԱՄՆ-ին պահպանել «մշտական վերահսկողություն Գրենլանդիայի անվտանգության և բոլոր մյուս կարիքների նկատմամբ»,- գրել է Սպիտակ տան ղեկավարը իր TruthSocial սոցիալական ցանցում ուրբաթ՝ սեպտեմբերի 18-ի երեկոյան։ Գրում է DW-ն։
Արսեն Հարությունյանը հաղթեց ամերիկացի Օսթին ԴեՍանտոյին՝ դառնալով RAF-ի նոր թեթևքաշային չեմպիոնը։
Օգոստոսին մթնոլորտում ջրային գոլորշու միջին պարունակությունը կազմել է 27,35 կգ՝ մակերևույթի յուրաքանչյուր քառակուսի մետրի հաշվով։ Այս մասին հայտնում է Հայհիդրոմետի տնօրեն Լևոն Ազիզյանը։
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցի հայտարարությունը Արցախի ժողովրդի դեմ ադրբեջանական ռազմական ագրեսիայի և բռնի տեղահանման երրորդ տարելիցի կապակցությամբ
Մեծագույն հարգանք Արցախի պաշտպանության և ազատության համար պայքարի դուրս եկած բոլոր նվիրյալներին:
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 362.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 364.5 դրամ:
Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 29-31 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +20…+22 աստիճան։
Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի և եվրաինտեգրման բաժնի գլխավոր մասնագետ Աննա Հովակիմյանին պետական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան է շնորհվել։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է օրենք, որն ընդլայնում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները և նրան լրացուցիչ լիազորություններ է տալիս մաքսատուրքեր սահմանելու այն երկրների դեմ, որոնք շարունակում են գնել ռուսական էներգակիրներ։