Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Եվրոպայում ռուսական «հիբրիդային սպառնալիքի» աճի մասին և կառավարությանը հանձնարարել է պատրաստել երկրի կրիտիկական ենթակառուցվածքները հնարավոր ԱԹՍ հարձակումներից ու կիբեռգործողություններից պաշտպանելու ծրագիրը։ Այս մասին նա տեղեկացրել է սեպտեմբերի 18-ին՝ քաղաքական կուսակցությունների ղեկավարների և առաջիկա նախագահական ընտրությունների հավանական թեկնածուների հետ հանդիպումից հետո, հայտնում է AFP-ն։
Սեպտեմբերի 19-ի ցերեկը, 20-ին ժամանակ առ ժամանակ, 21-24-ը կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Սեպտեմբերի 19-ի ցերեկը, 20-ին Շիրակի, Լոռիի, Տավուշի և Գեղարքունիքի առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։
Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցում ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի Պետդումայի ընտրությունների դիտորդական առաքելությանը: ՌԻԱ Նովոստիին այս մասին ասել է ՀԱՊԿ ԽՎ միջազգային դիտորդական խմբի ղեկավար Ռուստամ Շոխմուրոդը։
Աղբյուրը բացահայտելու իրավունք չունեմ, սակայն տեղեկությունը գրեթե 100 %-ով համապատասխանում է իրականությանը։
Այսօր՝ սեպտեմբերի 19-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնության քառակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը սոցիալական ցանցերի իր էջերում գրառումներ է կատարել՝ անդրադառնալով ԱՄՆ-ում նվաճած տիտղոսին։
Սեպտեմբերի 17-ին ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանն ընդունել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (UNECE, ՄԱԿ ԵՏՀ) Կարգավորումների համագործակցության բաժնի ղեկավար, WP.6 աշխատանքային խմբի քարտուղար Լանս Թոմփսոնին։ Այդ մասին հայտնում են ՇՎՏՄ-ից:
Եվրոպական երկրները քննարկում են էներգետիկ ընկերությունների գերշահույթի համաեվրոպական հարկ սահմանելու հնարավորությունը՝ նավթի, գազի և ավտովառելիքի գների կտրուկ աճի ֆոնին, գրում է The Guardian-ը։
Այսօր՝ սեպտեմբերի 19-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։
ԱՄՆ Պետդեպարտամենտը հավանություն է տվել Ուկրաինային 2,7 միլիարդ դոլար արժողությամբ սպառազինության վաճառքին, որը ներառում է հակաօդային պաշտպանության համակարգերի արդիականացում։ Այդ մասին տեղեկացնում է Deutsche Welle-ն։
Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Իլյա Յաշինը հայտարարել է Հայաստան կատարելիք իր այցի և նախատեսված բոլոր միջոցառումների չեղարկման մասին։ Այս որոշման պատճառը Հայաստան մեկնելու հետ կապված «լուրջ ֆիզիկական ռիսկերն ու սպառնալիքներն են», հայտնել է Յաշինը՝ առանց այլ մանրամասներ նշելու։
Հայաստանի հավաքականները երրորդ անընդմեջ հաղթանակն են տարել շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում: Տեղեկությունը հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Ռուսաստանը չպետք է սահմանափակվի միայն արևմտյան ակտիվների ժամանակավոր կառավարմամբ, այն պետք է ավելի հեռու գնա՝ դրանք պետական սեփականության համար բռնագրավելով։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախկին նախագահ, Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ամենայն հավանականությամբ, չի հանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հաջորդ շաբաթ Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընթացքում։ Ամերիկացի պաշտոնյան The Times of Israel-ին հայտնել է, որ Նեթանյահուն ներառված չէ համաշխարհային առաջնորդների հետ Թրամփի հանդիպումների ժամանակացույցում։
Մեզ վռնդել են մեր հայրենիքից․ Երբ չկա պատասխան, նրանց ձեռքերն ավելի ազատ են դառնում․ Նարե Սիմոնյան
Դեսպան Գրիգոր Տեր-Հակոբյանն այսօր՝ հինգշաբթի, Սպիտակ տանը կայացած պաշտոնական արարողության ընթացքում իր հավատարմագրերն է հանձնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ որպես ԱՄՆ-ում Իրաքի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։
Այս քայլով հաղթեցինք սատանային․ վստահ եմ՝ հարցերը կկարգավորվեն․ Բարերարը՝ Եկեղեցու կառուցման մասին
Եվրոպայի առաջնությունում այսօր ունենք 3 ներկայացուցիչ։ Այդ մասին հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
Իշխանության հանցավոր անտարբերության պատճառով՝ նաև միջազգային աստյաններում է արդար պայքարի ճանապարհը դառնում պրոբլեմատիկ․ Տիգրան Աբրահամյան
Ադրբեջանի ռազմական ագրեսիայի, ամիսներ շարունակվող անմարդկային շրջափակման և Հայաստանի գործող իշխանությունների ձախողված քաղաքականության ու անգործության հետևանքով Արցախը հայաթափվեց, իսկ տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ բռնի տեղահանվեցին իրենց դարավոր հայրենիքից։ Արցախի հայ բնակչությունը ենթարկվեց էթնիկ զտման։
Վեհը երախտիքի խոսք ասաց եկեղեցին կառուցողներին և հայրաբար ապաքինում մաղթեց իրեն ընդդիմացած թեմակալին
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Սյունիքի մարզ կատարած ամենամյա այցի շրջանակում այցելել է Հայաստանի լեռնահանքային ոլորտի առաջատար ձեռնարկություններ՝ Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներ։ Հայտնում են ՀՀ-ում ՌԴ դեսպանությունից։
Արցախում դժոխքի օրեր էին․․․ դժոխքի ճանապարհ․ Էս օրով հեծանիվ քշելը ցինիզմ է, դա իրենց հոգում է նստած. Էդգար Ղազարյան
Սեպտեմբերի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ տեղի ունեցավ Կոտայքի թեմի Բյուրեղավան քաղաքի նորակառույց եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը։ Եկեղեցին կառուցվել է ռուսաստանաբնակ հայորդիներ Մխիթար և Յուրի Արոյան եղբայրների բարերարությամբ՝ ճարտարապետ Էդիկ Պողոսյանի նախագծով։
Եմենի հութիները հայտարարել են, որ Սաուդյան Արաբիան վերջին 24 ժամում 26 հարված է հասցրել Եմենի այն շրջաններին, որոնք գտնվում են խմբավորման վերահսկողության տակ, հայտնում է AFP-ը։
Շարունակվող Ցեղասպանություն․ Հիշե՛նք, խոսե՛նք, պահանջե՛նք. Քայլերթ՝ նահատակ հերոսների հիշատակի համար
Խաչվերացի տոնի առթիվ Բելգիայի Լիեժ քաղաքի Սեն-Ժիլ եկեղեցու բակում տեղի է ունեցել հայկական խաչքարի տեղադրման և օծման արարողություն։ Խաչքարը նվիրված է հայազգի անմեղ զոհերի հիշատակին։
Եթե առաջին երկու դեպքում տեղի ունեցածը բացի աշխարհաքաղաքական առևտուր ու կայսերական շահերի վերաբաշխումների հետևանք, որոշ առումով պետության ղեկավարի անողնաշարության արդյունք էր, ապա վերջինը՝ Արևմուտյան տեխնոլոգիաների փայլուն կիրառում, երբ ամեն ինչ գծած դասավորվեց այնպես, որ պետության գոյություն ունենալն ուղղակի անհաներին էր։
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը հաջորդ շաբաթ պետական այցով կմեկնի ԱՄՆ. սա չինացի առաջնորդի՝ նման մակարդակի առաջին այցն է վերջին ավելի քան տասը տարվա ընթացքում, հաղորդում է Associated Press-ը։
Ոչ ոք իրավունք չունի մեղադրել արցախահայությանը և այդ հարցը փակել․ Անաստաս Իսրայելյան