ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը՝ ՈՒՂԻՂ։
Մեր քաղաքացիներին ավտոբուսներով տեղից տեղ են տանում՝ այդպես էլ չիմանալով, թե վերջիվերջո որ բաժանմունքում նրանց կարող են ընդունել։ Ավելին, տեղեկություններ կան արդեն այն մասին, որ քաղաքի ոչ բանուկ փողոցներում ոստիկանական ավտոբուսները պարզապես կանգնում և ազատ են թողնում բերման ենթարկված ցուցարարներին։ Սա աննախադեպ երևույթ է։
«Մեզ տարան Զեյթունի բաժին, ասեցին տեղ չկա, հիմա բերել են Էրեբունի, էլի տեղ չկա». Լևոն Քոչարյան
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը եւ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցիտակիսը մայիսի 16-ին կայացած բանակցություններում քննարկել են երկկողմ համագործակցությունը պաշտպանության, առեւտրի, ներդրումների ոլորտում, ինչպես նաեւ Ուկրաինան եւ Արեւելյան Միջերկրականի իրադրությունը: Ադ մասին ասված է հանդիպման արդյունքների վերաբերյալ Սպիտակ տան տարածած գրավոր հայտարարության մեջ:
Շատ նորմալ է, երեկ պարգևավճար են ստացել, էսօր պիտի արդարացնեն դա. Աննա Մկրտչյանը մնաց մենակ:
Կարմիրբերետավորներն «օգնեցին» փակել Տերյան փողոցը
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Երևանում վաղ առավոտից մեկնարկած խաղաղ անհնազանդության ակցիաներից մեկի ընթացքում Սարյան փողոցից բերման է ենթարկվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը։
Տղաներին և աղջիկներին վայրենավարի, սալջարդերով բերման են ենթարկել. Աննա Մկրտչյան։
ԱԺ պատգամավոր Աննա Մկրտչյանին քաշքշելով տանում են. ոստիկանը ասում է, որ չի ճանաչում պատգամավորին:
Աղջիկներին քաշքշելով հանում են փողոցից:
Մայիսի 17-18-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել, որտեղ նախարար Միրզոյանի նախագահությամբ կանցկացվի Հայաստան-ԵՄ գործընկերության խորհրդի 4-րդ նիստը:
Իսահակյան-Տերյան խաչմերուկը կաթվածահար է. շենքերից մեկից ծածանվում է Արցախի դրոշը:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է AntiFake.am–ի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը, որին նույնպես բերման են ենթակել Տերյան–Կորյուն խաչմերուկից՝ խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնելիս։
Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Լուսանկարի ոստիկանը բոլորի աչքի առաջ կոտրել է քաղաքացի Մհեր Ստեփանյանի ձեռքը… Քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց…»։
Թոթովենց-Մոլդովական խաչմերուկը փակ է
Ոստիկանական ավտոբուսում բղավում են՝ «Առանց թուրքի Հայաստան» :
Տերյան-Իսահակյան խաչմերուկում երթևեկությունը պարալիզացված է:
Կարմիրբերետավորները սխալմամբ ակնթարթորեն բերման ենթարկեցին մայթով քայլող, դասի շտապող երիտասարդին:
Փաստաբան Բենիկ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս տեսանյութը՝ գրելով․
Հիմա բրթում ե՞ս թե չէ. Մի գոռա իմ վրա. Աննա Մկրտչյանի և կարմիրբերետավորի միջև վեճ ու քաշքշուկ սկսվեց:
Թեկուզ մնամ միայնակ. միևնույնն է՝ ասելու եմ՝ «Առանց Նիկո՛լ, Հայաստան». քաղաքացի:
Զեբրայով անցնող քաղաքացիներին են բերման ենթարկել. Ռուբեն Մելիքյան:
Նարեկ Սամսոնյանին, Հենրիխ Դանիելյանին բերման ենթարկեցին. հրաժարվում են տրամադրել բժշկական օգնություն:
Քաղաքացիներն ազդանշաններով ողջունում են խաղաղ անհնազանդության ակցիայի մասնակիցներին:
Հարգելի ժողովուրդ, միացեք արժանապատիվ պայքարի. Արթուր Թովմասյան:
Իշխան Սաղաթելյանը տեսանյութ է տարածել՝ գրելով․ «Հայեր ջան, բարի լույս։ Կեցցե՛ք սիրելիներս։ Երևանը կանգնած է։ Ավելի քան 50 փողոց այս պահին փակ է։ Ու այդ թիվն անընդհատ մեծանում է։
«Քո նմանի համար ենք պայքարում». լարված իրավիճակ Նոր-Նորքի 7-րդ զանգվածի խաչմերուկում:
Արմեն Աշոտյանը, ում քիչ առաջ կարմիբերետավորները բիրտ ուժի գործադրմամբ բերման ենթարկեցին, ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բռնեցին ստոր ձեւով։ Չթողնելով, որ ծաղիկ խոնարհեմ ցեղասպանությունների զոհերի հուշակոթողի մոտ։
Փակված փողոցում կանգնած մեքենայից դուրս եկած քաղաքացին միացավ ցուցարարներին:
Լարված իրավիճակ’ Մաշտոցի պողոտայի շուկայի դիմաց. ոստիկանները ցուցարարներին բերման են ենթարկում