
Վերին Լարսի մոտ հերթում 2608 բեռնատար սպասում է Վրաստանի սահմանն անցնելուն

Վերին Լարս անցակետի մոտ hուլիսի 11-ին 2 608 բեռնատար է սպասում դեպի Վրաստանի սահմանն անցնելու հերթին։ Այս մասին հաղորդում է Հյուսիսային Օսիայի Ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնը՝ վկայակոչելով էլեկտրոնային հերթի տվյալները։
Ըստ «Ինտերֆաքս»-ի՝ Հյուսիսային Օսիայի ղեկավար Սերգեյ Մենյայլոն հայտնել է, որ սահմանվել է բարձր պատրաստության ռեժիմ պետական սահմանին տարանցիկ ավտոտրանսպորտի կուտակման պատճառով։ Այդ ռեժիմի շրջանակներում բեռնատարների մուտքը Հյուսիսային Օսիա սահմանափակում են մինչև կայանման վայրերում տեղերի ազատումը: