Բաժիններ՝

«Զինապահ»-ի շահառու զինծառայողի հաշմանդամության խմբի փոփոխության դեպքում առաջարկվում է հատուցման գումարները վճարել նախկին չափով

Կառավարությունն առաջարկում է «Զինապահ» հիմնադրամի շահառու զինծառայողի հաշմանդամության խմբի փոփոխության դեպքում հատուցման գումարները վճարել նախկին չափով։ Ազգային ժողովի արտահերթ նիստում նախագիծն այսօր ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ նախագիծը «Զինապահ» հիմնադրամի շահառու դարձած զինծառայողների սոցիալական երաշխիքների ամրապնդմանն է վերաբերում։

«Ի սկզբանե գործող օրենքի շրջանակում հիմնադրամի շահառու դարձած, առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող տղաները ամսական ստանում են որոշակի հատուցում 20 տարի շարունակ։

Եթե անձի մոտ առողջական վիճակի որոշակի փոփոխություններ է տեղի ունենում, ապա առաջինից երկրորդ խումբ փոխվելու դեպքում արդեն փոխվում է նաև հատուցման չափը և շարունակում են ստանալ նոր խմբին համապատասխան գումարի չափով, իսկ եթե երկրորդ խմբից փոխվում է երրորդ, ապա արդեն դուրս է գալիս զինհիմնադրամի շահառուի շրջանակից և անցնում է արդեն պետական այլ երաշխիքների շրջանակ»,-ասաց Դավիթ Խաչատրյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս