
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան Ուկրաինայի հակամարտության կողմ չի լինելու

Թուրքիան մտադիր չէ ուկրաինական հակամարտությունում որևէ կողմ բռնել։ Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Newsweek ամսագրին տված մեկնաբանությունում։
«Մենք այս պատերազմի կողմ չենք լինի», – ասել է նա՝ կապված ՆԱՏՕ-ի ներսում շարունակվող բանավեճի հետ, թե արդյոք դաշինքի ինստրուկտորներն ու զինվորականները կարող են գնալ Ուկրաինա:
Ինչպես նշում է պարբերականը, թուրք առաջնորդը քննադատել է ՆԱՏՕ-ում «դաշնակիցների ռազմավարությունը», որը ենթադրում է Կիևին հետագա ռազմական օգնություն։