
«Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչը՝ Թիկնիզյանի՝ «Սպարտակ» հնարավոր տրանսֆերի մասին

Ռուսական «Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչ Միխայիլ Գալակտինովը խոսել է հայ պաշտպան Նաիր Թիկնիզյանի՝ Մոսկվայի «Սպարտակ» հնարավոր տեղափոխության մասին:
«Առաջին անգամ եմ լսում այդ մասին: Մենք ունենք լավ աշխատանքային միջավայր, կենտրոնացած ենք միայն առաջիկա խաղերում հաղթանակներ տանելու վրա»,- հայտնել է ռուս մասնագետը «Матч ТВ»-ին:
Ավելի վաղ ֆուտբոլային ինսայդեր Իվան Կարպովը գրել էր, որ «Սպարտակի» գլխավոր մարզիչ Դեյան Ստանկովիչը ցանկանում է Հայաստանի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստի միջոցով ամրապնդել ձախ պաշտպանի դիրքը:
Հիշեցնենք, որ Մոսկվայի ԲԿՄԱ-ի սան Թիկնիզյանը 2021 թվականի օգոստոսից է խաղում «Լոկոմոտիվում»: Մինչև այժմ նա մոսկովյան թիմի կազմում մասնակցել է 90 հանդիպման, դարձել 14 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ: