Միաձուլումից հետո ինչ ճակատագիր է սպասում «Wildberries»-ին. Բակալչուկի պարզաբանումը

Ռուսական խոշոր մարկետփլեյսի` «Wildberries»-ի աշխատանքում փոփոխություններ չեն լինի, բայց ապրանքների տեսականին կավելանա։ Այս հայտարարությունն արել է մարկետփլեյսի հիմնադիր Տատյանա Բակալչուկը «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով «Russ» ընկերությունների խմբի հետ միաձուլվելու լուրը։

Նա ընդգծել է, որ մասնագետների թիմը, որը նախկինում զարգացրել է մարկետփլեյսը, կշարունակի աշխատանքը։ Բակալչուկը նշել է, որ ընկերությունը 20 տարվա ընթացքում մեծ ճանապարհ է անցել, բայց հիմա հասել է փխրուն սահմանագծի: Ըստ նրա` ընկերությունը վաղուց հեռացել է «մարկետփլեյսի» դիրքերից և արդեն նոր հավակնոտ խնդիրներ է լուծում։

Նա վստահ է, որ «Russ»-ի հետ միավորումը կբարձրացնի մարկետփլեյսի հզորությունն ու հնարավորությունները:

«Զարգացման հետ մեկտեղ աճում են նաև նպատակները։ Օրինակ՝ ես հետաքրքրությամբ հետևել եմ արտասահմանյան գործընկերների՝ «Amazon»-ի, «Alibaba»-ի փորձին։ Նրանք նույնպես տեղում չեն դոփում և անընդհատ կատարելագործում են իրենց ծառայությունը»,- ասել է ընկերության հիմնադիրը։

Հարցին, թե ճի՞շտ է, որ միաձուլման բուն բանակցությունները եղել են առանց նրա ամուսնու մասնակցության, Բակալչուկը պատասխանել է. «Ստում է»:

Նա նշել է, որ Վլադիսլավը և ամբողջ թիմը գործարքի մասին իմացել են հենց սկզբից, ինքը երբեք որոշումներ չի կայացրել առանց թոփ-մենեջմենտի հաստատման։ «Մենք դրան պատրաստվել ենք ոչ մեկ օրում կամ մեկ ամսում։ Հաշվարկվել են բոլոր ցուցանիշները, գնահատվել են բոլոր դրական կողմերը և կշռադատվել բոլոր ռիսկերը»,- հավելել է նա։

Տեսանյութեր

Լրահոս