Չաքվիում տներն ու փողոցները հեղեղվել են

Հորդառատ անձրևի հետևանքով Քոբուլեթիի մունիցիպալիտետի Չաքվի բնակավայր տանող ճանապարհահատվածը հեղեղվել է։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Ըստ տեղեկությունների՝ հեղեղվել են նաև Չաքվի բնակավայրի կենտրոնական փողոցները, ջուրը լցվել է տների առաջին հարկերը:

Batumelebi.netgazeti.ge լրատվամիջոցի փոխանցմամբ, տեղի բնակիչները պատմել են` ջրի մակարդակն այնքան է բարձրացել, որ մեքենաների և քաղաքային ավտոբուսների երթևեկությունը որոշ ժամանակ դադարել է։

Բաթումիի քաղաքապետարանի մամուլի կենտրոնից հաղորդել են, որ երթևեկությունն արդեն վերականգնվել է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031