Թուրքիայի բնակչության թիվը 2030-ին կկազմի ավելի քան 88 մլն

Թուրքիայի վիճակագրական կոմիտեն (TÜİK)-ը հրապարակել է «Բնակչության կանխատեսումներ. 2023-2100թթ.» հետազոտության արդյունքները։ Ակնկալվում է, որ Թուրքիայի բնակչությունը կավելանա մինչև 2050-ը, իսկ դրանից հետո կնվազի։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ենթադրվում է նաև, որ ծնելիություն ցուցանիշների արագ անկման տեմպերը կշարունակվեն։

Ըստ հետազոտության արդյունքների՝ 2030-ին Թուրքիայի բնակչության թիվը կկազմի 88 մլն 188.000, 2050-ին՝ 93 մլն 774.000, իսկ 2100-ին կնվազի՝ հասնելով 77 միլիոնի։

Հիշեցնենք, որ Թուրքիայի բնակչությունը 2024-ի սկզբի դրությամբ կազմել է 85 մլն 372.000։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031