Էրդողանը Օլիմպիական խաղերի միջադեպի համար պատրաստվում է զանգել Հռոմի պապին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդարդարձել է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում Օլիմպիական խաղերի բացման արարողությանը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Էրդողանը, խոսելով արարողության ժամանակ բեմադրված «Խորհրդավոր ընթրիքի» տեսարանին, այն անվանել է խայտառակ և նշել, որ դա վիրավորանք էր ոչ միայն կաթոլիկ համայնքի, ոչ միայն քրիստոնյաների, այլև իրենց համար:

«Առաջին իսկ հնարավորության դեպքում զանգելու եմ հարգարժան Պապին (Հռոմի պապ-խմբ.): Ես ներկայացնելու եմ քրիստոնեական աշխարհի, բոլոր քրիստոնիաների նկատմամբ իրականացված անբարոյականությունը»:

Հիշեցնենք, որ Փարիզի Օլմիպիական խաղերի բացմանը Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիք» նկարը՝ Քրիստոսի և նրա առաքյալների հանդիպման աստվածաշնչյան տեսարանը, ներկայացվել էր որպես ծաղրանմանակում՝ տրանսվեստիտների և կիսամերկ երգչուհու կերպարանքով։

Հուլիսի 30-ին այն դատապարտել էր նաև Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031