Պենտագոնի մամուլի փոխխոսնակ Սաբրինա Սինգհը մամուլի ասուլիսի ըանթացքում անդարադարձել է Թուրքիայի օդատիեզերական արդյունաբերության ընկերության (TUSAŞ) վրա կատարված զինված հարձակմանը։
Հոկտեմբերի 24-ին տեղի է ունեցել Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Ֆեթուլլահական կազմակերպության» (FETÖ) ղեկավար Ֆեթհուլլահ Գյուլենի հողարկավորության արարողությունը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը:
Թուրքիայի մեջլիսը վավերացրել է Կենտրոնական Աֆրիկայում գտնվող թուրք խաղաղարար զինվորական կոնտինգենտի ծառայության ժամկետը ևս մեկ տարով երկարացնելու մասին թուրքական կառավարության որոշումը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Նշենք, որ թուրքական բանակը Կնետրոնական Աֆրիկայում տեղակայված է ՄԱԿ-ի առաքելության շրջանակներում 2016-ից։ Հիշեցնենք, որ Թուրքիայի մեջլիսը վավերացրել էր նաև Լիբանանում գտնվող թուրք խաղաղարար զինվորական կոնտինգենտի ծառայության ժամկետը ևս մեկ տարով […]
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը ողջունում է Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված հոկտեմբերի 24-ի ՝ 2024 թ. «Ադրբեջանում մարդու իրավունքների և միջազգային իրավունքի խախտումների և Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ» բանաձևը, որն ուղղված է Ադրբեջանի տարածքում մարդու իրավունքների աղետալի իրավիճակի, միջազգային իրավունքի նսեմացման և ողջ տարածաշրջանում, մասնավորապես Հայաստանի նկատմամբ, սանձազերծված ագրեսիվ մոտեցումների բացահայտմանը։
Այսպիսով, Սիմոնյանը հերթական անգամ կեղծ պնդում է անում՝ նշելով, թե «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով 2010 թվականին ՀՀ-ն Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում։
Ռուսաստանի բանկը հիմնական տոկոսադրույքը տարեկան 19%-ից բարձրացրել է մինչև 21%։ Ինչպես նշվում է բանկի հաղորդագրության մեջ, գնաճը ՌԴ-ում տեղի է ունենում շատ ավելի արագ, քան ենթադրվում էր հուլիսին, իսկ ապագայի համար նրա սպասումները մնում են բարձր:
Freedom House-ը հրապարակել է Հայաստանում ժողովրդավարության դիմակայության ամրապնդման շուրջ քաղաքականության համառոտագրերի շարքի երրորդ փաստաթուղթը։ Փաստաթղթի հեղինակ Աննա Բարսեղյանը վերլուծում է ԱԲ կիրառումը հայաստանյան մեդիայում և առաջարկություններ ներկայացնում մի շարք ոլորտային կառույցներին և հաստատություններին:
Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմ երկրների համաժողովի հերթական` 29-րդ նստաշրջանի անցկացմանը։
Չորս հարյուր տարվա մեջ առաջին անգամ, արևմտյան քաղաքակրթության մաս չհանդիսացող երկրների արտադրողական պոտենցիալը կարծես թե սկսել է գերազանցել արևմտյան աշխարհի արտադրողական պոտենցիալին։ Վառ օրինակներից մեկն է ձևավորվող հակամարտային բազմաբևեռ աշխարհի զենքի և զինամթերքի քանակական ու որակական արտադրության մասշտաբները։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգը։
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է «ՀՀ և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի և ՀՀ միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին» օրենքը:
Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ Ռուսաստանի խոշորագույն էլեկտրաէներգետիկ ընկերությունը՝ «Ինտեր ՌԱՕ»-ն, դիտարկում է Վրաստանից և Ադրբեջանից էլեկտրաէներգիայի ներմուծման հնարավորությունը արտակարգ իրավիճակներում:
Հոկտեմբերի 20-ին օկուպացված Ստեփանակերտում մահացած 70-ամյա Վերա Աղասյանի հարազատները պատրաստվում են դիմել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին, որպեսզի կնոջ մարմինը Հայաստանում հուղարկավորեն։
Թուրքիայի նախագահի աշխատակազմի Հանրային կապերի վարչության ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը հերքել և ապատեղեկատվություն է որակել այն լուրերը, թե Հնդկաստանը խոչընդոտել է Թուրքիայի անդամակցությունը BRICS-ին։
Հայաստան-Բելառուս հարաբերություններում ոչինչ չի փոխվել։ Այս մասին ԱԺ ճեպազրույցում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ու Ալեքսանդր Լուկաշենկոյի առանձնազրույցին՝ «ԲՐԻԿՍ+»-ի շրջանակում:
Բաքուն կողմնակալ է որակում Եվրախորհրդարանի կոողմից երեկ ընդունված բանաձևը։ Ըստ «Ազատության»՝ Ադրբեջանի Միլի մեջլիսը հայտարարել է, թե Եվրախորհրդարանը, մի կողմ դնելով բոլոր խնդիրները, «կրկին հարձակվել է Ադրբեջանի վրա»։
Արցախի Հանրապետության Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանն արդարացվեց, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը:
2025 թվականին Հայաստանում ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի՝ ԻՆՍԱՐԱԳ-ի չափորոշիչներով, Հայաստանը և Վրաստանը համատեղ դաշտային ուսումնավարժանք կանցկացնեն։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Համեմը մանր կտրատեք, սխտորը մաքրեք: Հացը փոքր կտորների բաժանեք:
Քաղաքում մի կին էր ապրում՝ գեղեցիկ, բայց անպատիվ: Քաղաքի կառավարիչը սիրեց նրան և իր ձեռքն ու սիրտն առաջարկեց, բայց այն պայմանով, որպեսզի նա այդուհետ անբասիր վարք դրսևորի: Կինը երդմնավոր խոստում տվեց և շուտով կառավարչի կինը դարձավ:
10-ամյա Վարդա Ավետիսյանի համար կյանքը դաժան փորձություններ էր պատրաստել, բայց ուժեղ կամքի տեր աղջնակը մոր մահից հետո կարողացավ ոչ միայն իր, այլև քրոջ ու եղբոր մասին հոգ տանել։
Բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում խոսել է երշիկային արտադրանքի մահացու վտանգի մասին։
«Ես գնացել եմ, կանգնել եմ ժողովրդի առաջ, ասել եմ՝ ես պարտության պատասխանատուն եմ, ես ասել եմ՝ ժողովո՛ւրդ ջան, դատի մեզ, ասել եմ՝ դատի ինձ, ժողովո՛ւրդ ջան, ասել եմ՝ ժողովո՛ւրդ, եթե դու որոշես, որ ինձ պետք ա գնդակահարես, ես անմռունչ կկանգնեմ գնդակահարության պատի տակ»,- 2020թ․ ողբերգական պատերազմից հետո, հատկապես 2021թ․ ընտրություններից առաջ ամեն պատի տակ հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը։
Եթե ավելի պարզ ասենք, ապա իրականում անսակարկելի, անվերապահ ինքնիշխանությունը Հայաստանի իշխանության համար «կարմիր գիծ է», երբ վերաբերում է, օրինակ, Ռուսաստանի հետ հարաբերություններին, բայց այն վերածվում է ցլի դեմ գցված կարմիր լաթի, երբ խոսքն Արևմուտքի մասին է։
ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման վարկանիշային թարմացված աղյուսակը, որում Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է երեք հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 99-րդ տեղը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
Միացյալ Նահանգները մեղադրանք է առաջադրել իրանցի բարձրաստիճան պաշտոնյային «Ամերիկայի Ձայն»-ի հաղորդավար Մասիհ Ալինեջադի դեմ կազմակերպված մահափորձի անհաջող դավադրության մեջ մասնակցության համար: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»: Նյու Յորքի դաշնային դատախազները մեղադրանք են առաջադրել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան պաշտոնյա Ռուհոլլահ Բազգանդիին և Թեհրանի հետ կապ ունեցող ևս երեք անձանց՝ 2022 թվականին Բրուքլինում «Ամերիկայի Ձայն»-ի […]
Խորհրդարանական ընտրություններից երկու օր առաջ Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը խուզարկություն է իրականացրել երեք կազմակերպությունների վրաստանյան գրասենյակներում և աշխատակիցների բնակարաններում:
Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ոլորտում հայտնի «SARSILMAZ» ընկերությունը Ստամբուում ընթացող «SAHA EXPO»-ի միջազգային պաշտպանության, օդատիեզերական արդյունաբերության տոնավաճառի ընթացքում ներկայացրել է Թուրքիայի առաջին հարվածային ռոբոտը։