Նախընտրական խուզարկություններ` Վրաստանում

Խորհրդարանական ընտրություններից երկու օր առաջ Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը խուզարկություն է իրականացրել երեք կազմակերպությունների վրաստանյան գրասենյակներում և աշխատակիցների բնակարաններում: Այս մասին գրում է aliq.ge-ն։

Դրանք են՝ ամերիկյան Concentrix ընկերության վրաստանյան գրասենյակը, Mercatus Capital-ի հիմնադիր Վալերի Տկղեշելաշվիլիի, ամերիկյան «Ատլանտյան խորհրդ»-ի DFRLab-ի վրացի հետազոտողներ Էթո Բուզիաշվիլիի և Սոփո Գելավայի բնակարանները:

Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը հայտնում է, որ օպերատիվ տվյալների հիման վրա «զանգերի կենտրոնների» գործով երեք գրասենյակներում խուզարկություններ են կատարվել։

«Հաստատություններում աշխատող անձանց մի մասն առնչություն ունի նախկինում հայտնաբերված նմանատիպ հանցավոր զանգերի կենտրոնների հետ»,- ասվում է տարածած տեղեկատվության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031