Նախորդ ամիս Մալիում ռուսական «Աֆրիկյան կորպուս» ռազմական կազմակերպության ավիահարվածների հետևանքով ութ քաղաքացիական անձ է սպանվել, նրանց թվում նաև երեխաներ կան, հայտնել է Human Rights Watch (HRW) իրավապաշտպան կազմակերպությունը։
#ՀԻՄԱ. ԲԱՔՎՈՒՄ ԲԱՐՁՐԱՑՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՐՈՇԸ. ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ. #ՈՒՂԻՂ
ՊԵԿ Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն օպերատիվ տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ Ծաղկաձոր քաղաքում հյուրանոցային ծառայությունների և հանրային սննդի մատուցման գործունեություն իրականացնող ընկերությունը թաքցնում է վճարման ենթակա հարկերի իրական ծավալները:
Հորմուզի նեղուցով նավագնացության ինտենսիվությունն սկսել է աճել, չնայած Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտությանը։ Դրա հետ մեկտեղ ԱՄՆ-ն հայտարարել է, որ իր ռազմանավերով ուղեկցում է նավթի լցանավերի մի մասը: Այդ մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով նավերի հսկման տվյալներն ու ԱՄՆ-ի էներգետիկայի նախարար Քրիս Ռայթի հետ հարցազրույցը։
Հայ ըմբիշ Էրիկ Պապիկյանը (65 կգ քաշային կարգ) Բաքվում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան (մինչև 17 տարեկան) աշխարհի առաջնությունում 9:1 հաշվով հաղթեց ադրբեջանցի Ռաշիդ Նազարովին։
Իշխանությունները շարունակում են քաղաքական բռնաճնշումները և բանտարկությունները հայտնի ու ազդեցիկ ընդդիմախոսների դեմ:
Փաստաբանական թիմը բողոքարկելու է ՀՀ ԱԺ 9-րդ գումարման «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նարեկ Կարապետյանի տան խուզարկությունը։
Ադրբեջանի պետական հեռուստաընկերությունը Հայաստանի Հանրապետության դեմ զավթողականություն ու պատերազմ է քարոզում։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։
«Շենգավիթ» ԲԿ հերթական կարևոր ձեռքբերումն է արձանագրել՝ արժանանալով ISO 9001:2015 և ISO 7101:2023 միջազգային հավաստագրերին։
Ստամբուլի հայկական Սուրբ Կարապետ գերեզմանատան դեմ հարձակման գործով առաջին դատական նիստ նշանակվել է օգոստոսի 20-ին։
Wildberries-ի մամուլի ծառայության պաշտոնական ալիքի փոխանցմամբ՝ ընկերությունն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը այն վաճառողների համար, որոնց ապրանքները վնասվել են ընկերության լոգիստիկ օբյեկտների վրա իրականացված հարձակումների հետևանքով։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «Ավ-կանա» ՍՊ ընկերությանը պատկանող «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեության կասեցումը (Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք, գյուղ Արտավազ):
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ԱԺ փոխնախագահի, ԱԺ հանձնաժողովների նախագահների մասին կհայտարարի Ազգային ժողովի նիստից մի քանի ժամ առաջ։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեր Վեհափառն է, լրագրողներին ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը։
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Սարգսյանի խափանման միջոցն անփոփոխ թողնելու վերաբերյալ «Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել։
ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը հայտարարել է, որ Հայաստանից մատակարարումների փոխարինումը դժվարություններ չի ստեղծի Ռուսաստանի համար։ «Այնուամենայնիվ, եթե գնահատենք այս մատակարարումները Միության մյուս երկրների շուկաների վրա դրանց տնտեսական ազդեցության տեսանկյունից, դրանց նշանակությունը չի կարող նշանակալի համարվել։
Բաքվում այսօր մեկնարկում է ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 17 տարեկանների առաջնությունը, որին Հայաստանի Մ-17 հավաքականը կմասնակցի 6 ըմբիշով:
Ըստ «Reuters» գործակալության՝ Եմենի «Անսար Ալլահ» խմբավորումը, Բաբ էլ-Մանդեբի նեղուցով անցնելու դիմաց, մտադիր է վճար սահմանել առևտրային նավերի համար: Ըստ էության, սա համաշխարհային առևտրի կարևորագույն երթուղիներից մեկում սեփական «ծովային տուրքերի» համակարգ ստեղծել է նշանակում:
Հունվար-հունիս ամիսներին Ռուսաստանում հայկական կոնյակների մանրածախ վաճառքը տարեկան կտրվածքով նվազել է 12.2%-ով՝ հասնելով 1.37 միլիոն դեկալիտրի (դալ): Սա բխում է Коммерсантъ-ին տրամադրված շուկայի մասնակիցների տվյալներից:
Վախ, ուրիշ ոչ մի բան. հասկանալու հետ խնդիր ունեն, մեր ուժից ոչ ոք չի վախենում. Դավիթ Ղազինյան
Կյանքից հեռացել է «Միլանի» և Իտալիայի հավաքականի լեգենդար նախկին ֆուտբոլիստ Ֆրանկո Բարեզին։ Նա մահացել է 66 տարեկանում։ Այդ մասին հայտնել է «Միլանի» մամուլի ծառայությունը, փոխանցում է championat.com-ը։
«Մուլտի Ուելնես» ակումբը կշարունակի գործող փաթեթների սպասարկումը՝ անկախ այն հանգամանքից, որ դրանց դիմաց վճարումները կատարվել են այլ ընկերությանը: Այս մասին տեղեկացնում են քաղաքապետարանից:
#ՀԻՄԱ. Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ՆԱՐԵԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՌԱՆՁՆԱՏԱՆ ՄՈՏ. #ՈՒՂԻՂ
Հուլիսի 22-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է Լոռու մարզ՝ ամփոփելու ՆԳՆ ոստիկանության 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։
Պակիստանի Բելուջիստան նահանգում հանքահորում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 34 մարդ, հաղորդում է Al Jazeera-ն։
«Ուժեղ Հայաստանի» համահիմնադիր Ալիկ Ալեքսանյանի կալանքը երկարաձգվեց ևս 2 ամսով։ Այս մասին դատարանի բակում լրագրողներին հայտնեց փաստաբան Էդուարդ Հովհաննիսյանը:
Նոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր ծրագրի (Առաջարկ Հայաստանին) պակասը։ Այս մասին ասված է Գագիկ Ծառուկյանի ուղերձում։
Այսօր վաղ առավոտյան ուժայինները մտել են «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի մանդատ ստացած Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում։
Որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում ռումինական «Կլուժը» սեփական հարկի տակ հաղթեց Երևանի «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբին 3:0 հաշվով։