ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագիրը, որի ստորագրումը նախատեսված է ուրբաթ օրը, վերջնական չէ, Վաշինգտոնը կարող է վերսկսել Իրանին հասցվող հարվածները, եթե իրեն դուր չգա, թե ինչպես է Թեհրանը կատարում գործարքի պայմանները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում հունիսի 17-ին «Զառ» ուսումնական կենտրոնում ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության մեկնարկը։
ԿԸՀ-ն Դավիթ Ղազինյանի վերաբերյալ 2 միջնորդությունն էլ բավարարեց. այլ ակնկալիք չկար էլ. Վարդևանյան
Հիշեցնենք, որ ըստ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի՝ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Դավիթ Ղազինյանը համակիրների հետ նախնական համաձայնությամբ ընտրողներին կաշառք են տվել։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ ԿԸՀ ներկայացված միջնորդության մեջ որևէ հանցագործություն նկարագրված չէ։
ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագրի բովանդակությունը, որը դեռևս պաշտոնապես չի հրապարակվել, արդեն հայտնի է մի շարք համաշխարհային առաջնորդների, այդ թվում՝ Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին:
Պաշտոնապես սկսվեց «Արծիվ գործընկեր 2026» զորավարժությունը։ Այս մասին հայտնում են Հայաստանում՝ ԱՄՆ դեսպանատնից:
Չորեքշաբթի առավոտյան նավթի գները շարունակեցին անկում ապրել, քանի որ առևտրականները գնահատում են ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի մանրամասները, ինչպես նաև ԱՄՆ-ում վառելիքի պաշարների նվազման նշանները։
Իրավապահները Իզմիր նահանգի Սեֆերիհիսարի քաղաքապետարանում կոռուպցիայի կասկածանքով հետաքննության երկրորդ ալիքի շրջանակներում 15 անձի են ձերբակալել։ Ձերբակալվածների թվում պատգամավորի խորհրդական կա, հայտնում է ՌԻԱ ՆՈվոստին՝ հղում անելով CNN Türk հեռուստաալիքին։
Ադրբեջանի կապը Նախիջևանի հետ և այս նախագծի իրականացումը, որը հայտնի է որպես «Զանգեզուրի միջանցք», և որը միջազգային մակարդակով կոչվում է TRIPP (Տրանսպորտային երթուղի միջազգային խաղաղության և բարգավաճման համար), կարևոր նշանակություն ունի ոչ միայն ադրբեջանական արտահանման, այլև Միջին միջանցքի արդյունավետության բարձրացման, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի երկրների, Չինաստանի, Թուրքիայի և Եվրոպայի միջև կապերի ամրապնդման համար։
ՄԻՔԱՅԵԼ ՍՐԲԱԶԱՆԸ ԲԱՐՁՐ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՄԲ ԵԿԱՎ ԴԱՏԱՐԱՆ
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույցներ է ունեցել Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Բադր Աբդել Աթիի և Պակիստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Իսհակ Դարի հետ։
Սոցիալապես խոցելի բնակիչների համար Հայաստանում կսահմանափակվի հասանելիությունը առցանց շահումով խաղերին։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից մշակված «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը ԱԺ–ն հաստատել է երկրորդ և վերջնական ընթերցմամբ։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակում Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ։
Աշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն, 1 հոգի՝ Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն։
Ֆինլանդիայի իշխանությունները քննարկում են երկրի տարածքում միջուկային զենքի ներմուծումն ու պահպանումը թույլատրելու հնարավորությունը։
Շվեյցարիայի խորհրդարանի վերին պալատը համաձայնեցրել է ամերիկյան F-35 կործանիչների գնման համար լրացուցիչ 394 մլն ֆրանկի (մոտ $496 մլն) հատկացումը։ Այդ մասին հայտնում է Tribune de Genève թերթը։
Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) շարունակում է կարևոր միջազգային կառույց մնալ, սակայն այսօր նրա հեղինակությունն ու դերակատարումը լիարժեքորեն չեն հարգվում, հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին։
Բրազիլիայի Գերագույն դատարանը հեռակա կարգով ավելի քան չորս տարվա ազատազրկման է դատապարտել երկրի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուի որդուն՝ Էդուարդու Բոլսոնարուին, իր հոր դատավարությանը խոչընդոտելու փորձի համար, հայտնել է G1 լրատվական պորտալը։
«Ճապոնիայի նորացման հասարակություն» կուսակցությունը, որը իշխող կոալիցիայի կազմում է որպես կրտսեր գործընկեր, հանդես է գալիս ռազմածովային ուժերը ատոմային սուզանավերով զինելու օգտին և առաջարկում է քննարկել միջուկային զենքի ներկրման արգելքից հրաժարվելու հարցը։
ԱՄՆ-ի ոստիկանությունը ձերբակալել է 23-ամյա մի տղամարդու, որը կասկածվում է ամերիկյան Դելավեր նահանգի Ուիլմինգթոն քաղաքի հիվանդանոցում տեղի ունեցած հրաձգության մեջ, որի հետևանքով մեկ մարդ զոհվել է, հաղորդում է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով քաղաքի ոստիկանության վարչությանը։
Իսրայելցի պաշտոնյաները մտավախություն ունեն, որ Իրանը կօգտագործի ԱՄՆ-ի հետ համաձայնեցված հուշագրի շրջանակներում նախատեսված 60-օրյա բանակցությունները՝ սեփական միջուկային հավակնություններն առաջ տանելու և միջուկային զենքի ստեղծման ուղղությամբ աշխատանքները շարունակելու համար։ Այս մասին հայտնում է «Channel 12» հեռուստաալիքը՝ հղում անելով Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաներին։
Իրանական տանկերները վերջին երկու ամիսների ընթացքում առաջին անգամ սկսել են հում նավթի արտահանումը այն բանից հետո, երբ Վաշինգտոնն ու Թեհրանը հայտարարեցին շրջանակային համաձայնության մասին, որը, ի թիվս այլնի, նախատեսում է իրանական նավահանգիստների ամերիկյան շրջափակման դադարեցում, հաղորդում է CNN հեռուստաալիքը։
#ՀԻՄԱ. ԿԸՀ-ն քննում է Դավիթ Ղազինյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը. #ՈՒՂԻՂ
Լիբանանից նահանջ չի լինի ո՛չ ուրբաթ օրը, և ո՛չ էլ ուրբաթ օրվանից հետո: Այս մասին ասել է Իսրայելի ֆինանսների նախարար Բեցալել Սմոտրիչը:
Սյունիքում, Լոռիում և Վայոց Ձորում համայնքները կմիավորվեն. Իսկ որտե՞ղ է ընդդիմությունը. Խուդաթյան
Ինձ նաև հուշեցին, որ այսօր հայրերի օրն է, պարզ է, որ մեզ ոչ ոք ծաղիկ ու նվեր չի տալու այս օրվա կապակցությամբ և չի շնորհավորելու: Այս մասին ԱԺ հերթական նիստի ժամանակ ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Գազատարի վնասման պատճառով Շիրակի մարզի Արթիկ քաղաքն ու 18 գյուղեր զրկվել են գազամատակարարումից։ Տեղեկությունը հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը։
ԱՄՆ Դելավեր նահանգի Ուիլմինգթոն քաղաքի հիվանդանոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով մեկ մարդ է զոհվել, հայտնել է տեղական ոստիկանության պետ Վիլֆրեդո Կամպոսը։
Մարտական Եղբայրություն միաբանության և «Ազգային հեղափոխություն» կուսակցության նախաձեռնող խմբի հայտարարություն: