Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընդունել է «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային ֆորումի շրջանակներում Հայաստան ժամանած՝ Միջազգային քրեական դատարանի ռեգիստրար (գլխավոր քարտուղար) Օսվալդո Զավալա Գիլերի գլխավորած պատվիրակությանը:
«Կոռուպցիոն սխեմաների վերաբերյալ ինձ համար ամենալավ հիմնավոր գնահատականը եղել է հաշվեքննիչ պալատի տարեկան հայտարարություն-զեկույց հաշվետվությունը, որտեղ նշվում է՝ պետական գնումների գրեթե կեսը՝ 48 տոկոսը, մեկ անձից ձեռք բերված գնումներ են»,- ասել է նա:
Ադրբեջանը կարող է տարեկան 250-300 միլիոն դոլար ստանալ Հնդկաստանից և Հարավարևելյան Ասիայի երկրներից՝ իր տարածքով «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքով (ՄՏՄ) ապրանքների տարանցման շնորհիվ։
Մայիսի 26-ի ուշ երեկոյան շտապօգնության ենթակայանից ոստիկանություն հաղորդում ստացվեց, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Երևանի Արարատյան փողոցի մի տուն, որտեղ անհայտ քաղաքացին կացնով հարձակվել է բժշկի վրա։
Կանադացի մի տղամարդ դատապարտվել է գրեթե երկու տարվա ազատազրկման Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի հայտնի «Մռնչացող առյուծը» լուսանկարը գողանալու համար։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
ԱՄՆ պաշտպանության հետախուզական գործակալությունը (DIA) մտահոգություն է հայտնել վերջին տարիներին Հարավային Կովկասի տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության աճի կապակցությամբ։ Գլոբալ սպառնալիքների վերաբերյալ գործակալության վերջին զեկույցը ցույց է տալիս, որ Ռուսաստանին գրեթե հաջողվել է վերադարձնել Վրաստանը իր ազդեցության գոտի: Գործակալությունը նշում է, որ կառավարությունը՝ «Վրացական երազանք» կուսակցության գլխավորությամբ, ստեղծել է պայմաններ, որոնք թույլ են տալիս Ռուսաստանին ուժեղացնել իր ազդեցությունը երկրում, հատկապես անցյալ տարվա հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո։
Իրական թղթադրամների դիմերեսի պատկերները շոշափելի են և անհարթ, դիմերեսի ձախ հատվածում առկա է օպտիկապես փոփոխելի ներկային հատված, երբ փոխվում է լույսի անկման անկյունը, այն կանաչից դառնում է կապույտ։
Գործնականում միայն ՀՀ իշխանությունն ու Ադրբեջանն են քարոզում, որ Արցախի որևէ ինստիտուցիոնալ գործունեություն սուվերենության խախտում է։ Այսպիսով, ՀՀ ԱԺ նախագահը փաստացիորեն ստանձնում է այն նարատիվը, ըստ որի՝ Արցախի ինքնակառավարման ցանկացած փորձ դիտարկվում է որպես սադրանք՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ։
Երևանում մայիսի 27-ի գիեշրը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 27-ի երեկոյան, 28-31-ին գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո հստակեցրել է, որ մտադիրվում չէ ճնշում գործադրել Ռուսաստանի վրա կամ կոշտ պատժամիջոցներ կիրառել, հայտնել է New York Times-ը՝ վկայակոչելով զրույցի ընթացքին ծանոթ անանուն պաշտոնյաների։
Ոմն ծեր աղոթքի ժամանակ մեծ տեսիլքներ էր տեսնում: Մի զորավար եկավ և նրան դահեկաններ տվեց, իսկ ծերը վերցրեց: Եվ երբ վերցրեց, չէր կարողանում այն նույն տեսիլքները տեսնել ու զարհուրեց: Քննեց իր խորհուրդները և ոչ մի պատճառ չգտավ:
Ամերիկացի գիտնականները վերլուծել են արհեստական ինտելեկտի (AI) օգտագործումը իրենց գործընկերների կողմից գիտական հոդվածներ գրելիս։ Այս մասին հայտնում է The Register-ը։
Դա բացատրվում է նրանով, որ նրանց օրգանիզմը դանդաղ է այրում կալորիաները, գրում է The Telegraph պարբերականը: Գիտնականները դա ապացուցել են փորձով: Երկու խմբի կանայք նույն սննդակարգին էին հետևում (ձու, հնդկահավ, երշիկ, հացաբուլկեղեն և սոուս, որոնք պարունակում են 930 կալորիա և 60 գրամ ճարպ): Նախապես անցկացվել էր սթրեսի մակարդակի գնահատման թեստ:
Այսպիսի քայլերով այդ մարդկանց զրկում են նաև սեփական հացը վաստակելու հնարավորությունից։ Ու դեռ մեղադրում են, թե աղքատությունը մարդկանց գլխում է, աղքատությունը հաղթահարելու համար պետք է աշխատել։
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը շնորհավորել է Աֆրիկյան Միության (ԱՄ) հիմնադրման 62-րդ ամյակը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
ՎՏԱՆԳԱՎՈՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ. թեմատիկ զրույց՝ Էդգար Ղազարյանի հետ
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցը յութուբյան ուղիղ եթերում անդրադառնալով իշխանական պատգամավորի ներկայացրած գումարի դիմաց բանակից ազատվելու անունն ստացած օրինագծի վերաբերյալ քննարկումներին և ՄԻՊ-ի կողմից այն խնդրահարույց համարելուն, նշեց, որ որևէ մեկը իրեն չի կարող համոզել, որ ՄԻՊ-ը գործում է քաղաքական իշխանության կամքից անկախ։
Այսօր Իրանի փոխարտգործնախարար Սայիդ Խաթիբզադեն «Երևանյան երկխոսություն–2025» միջազգային համաժողովի շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտնել է, որ իրանական կողմը պլանավորում է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի այցը Հայաստան:
Այսօր՝ մայիսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։20-ի սահմաններում Նորագավիթ 1-ին փողոցում «Mercedes» մակնիշի բեռնատարը հետընթաց է կատարել և բախվել թիվ 33 երթուղին սպասարկող «HIGER» մակնիշի ավտոբուսի ապակուն, ինչի հետևանքով այն կոտրվել է և թափվել ուղևորի վրա։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի երեկոյան Կրեմլում ընդունել է այցով Մոսկվայում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում ընդունել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆին։ Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները և անդրադարձել տարածաշրջանային հարցերին։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դժգոհությունը Ռուսաստանի գործողություններից կվերածվի գործողությունների, և Վաշինգտոնը լայնածավալ պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի նկատմամբ։ Ըստ BFM TV-ի՝ լրագրողներին Վիետնամ կատարած այցի ժամանակ հայտարարել է Մակրոնը։
Ռուսաստանին բառացիորեն ստիպել են հատուկ գործողություն սկսել Ուկրաինայում և մեզ են մեղավոր դարձնում: Այս մասին, ըստ ТАСС լրատվական գործակալության, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Ինչպես հայտնում է ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժինքը, ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի գլխավոր գիտաշխատող Գագիկ Տեր–Ղազարյանի հեղինակությամբ «Gravitation and Cosmology» ամսագրում տպագրել է գիտական հոդված` «On the Kinetic Recession Velocities of Astronomical Objects»։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը համաձայնել է Գազայի հատվածում հրադադար հաստատելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի առաջարկին, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
Փաշինյանը ողջունել է Ֆրանսիայի ԱԳ նախարարի այցը Հայաստան և արձանագրել, որ երկու երկրների հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ առավել կարևոր է այն, որ երկկողմ փոխգործակցությունը տարբեր ոլորտներում ավելի է խորանում և ամրապնդվում: Երկրի ղեկավարի խոսքով՝ սա արձանագրել են նաև վերջերս Տիրանայում կայացած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպմանը:
Փաշինյանը ողջունել է տիկին Մոլչանին Հայաստան կատարած այցի առիթով՝ կարևորելով Հայաստանի և ՄԱԿ-ի տարբեր մարմինների, այդ թվում՝ ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի հետ փոխգործակցության շարունակական զարգացումը։ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ՄԱԿ-ի համակարգի դերակատարումը կայուն զարգացման նպատակների առաջմղման, բնապահպանական և տնտեսական ոլորտներում համագործակցության խորացման և կարողությունների զարգացման գործում:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ Քր․ օր․-ի 342 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով։ Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը՝ հավելելով, որ նշված քրեական վարույթը նախաձեռնվել է մայիսի 24-ին, Ծաղկաձոր քաղաքի Զ․ Հարությունյան փողոցում «Բագի» կվադրոցիկլի մասնակցությամբ տեղի ունեցած ողբերգական վթարի փաստով։
«Նախկինում նման բան չի եղել։ Ես մոտ 40 տարի երկաթուղում եմ աշխատում, և մենք տեղեկություններ ստանում ենք այլ երկրների երկաթուղիներից։ Նման բան ո՛չ տեսել եմ, ո՛չ լսել, որ մեքենավարին ձերբակալեն»,– ասաց ասաց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրենի տեղակալը։