Արտակ Դավթյանը չցանկացավ մեկնբանել հարցը, թե արդյոք իր՝ ԳՇ պետ եղած ժամանակ այս նխագիծը քննարկվել է եւ արդյոք ինքը հայտնել է իր դեմ կարծիքը այդ ժամանակ։ «Երբ ես ծառայության եմ եղել, ես մեկնաբանություն չեմ տվել, իսկ ծառայությունից դուրս ես մեկնաբանություն տվել եմ»։
Եվրոպական մի շարք երկրների՝ Ուկրաինայի կողմից Ռուսաստանի տարածքին հրթիռային հարվածների հեռահարության սահմանափակումները վերացնելու որոշումը պոտենցիալ վտանգավոր է և հակասում է կարգավորման փորձերին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Վաշինգտոնում կայացել է Թուրքիայի և ԱՄՆ-ի առևտրային բանակցությունների երրորդ փուլը։
1947 թվականի մայիսի 26-ին հրապարակվեց ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագիրը, որից հետո արդեն իսկ նշանակված մահապատիժները փոխարինվեցին աշխատանքային ճամբարներում 25 տարվա բանտարկությամբ։ Խորհրդային Միությունը դարձավ մահապատիժը չեղարկած առաջին խոշոր տերությունը. Մեծ Բրիտանիայում և Ֆրանսիայում այն վերացվեց միայն տասնամյակներ անց:
«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը խոսել է թիմի տրանսֆերային ծրագրերի մասին 2024/2025 մրցաշրջանի ՌՊԼ-ի չեմպիոնական տիտղոսը նվաճելուց հետո։
Թուրքիայի ազգային հետախուզության ղեկավար (MİT) Իբրահիմ Քալընը «Զարգացող մշակույթ և կլիմա» թեմայով դասախոսություն է կարդացել Իբն Հալդունի համալսարանում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Այսօր, 2025 թվականի մայիսի 26-ին Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում իր աշխատանքներն մեկնարկեց «Շվեյցարիայի խաղաղության նախաձեռնությանն» աջակցող 19 պատգամավորներից կազմված միջկուսակցական հանձնախումբն՝ օժանդակելու արցախահայության վերադարձի իրավունքի իրացման համար միջազգային անհրաժեշտ մեխանիզմներ կենսագործելու մասին՝ Շվեյցարիայի խորհրդարանի որոշմանը, ինչը երկրի գործադիր իշխանության համար ունի իրավակիրառ պարտադիր նշանակություն:
Հակոբյան Աննան գործում է չափազանց ռացիոնալ: Նիկոլենք, նույն ինքը՝ Հայաստանի Չաուշեսկուները, ուզում են, որ իրենց մասին ամեն ինչ ասեն, իրենց վիրավորեն, պիտակավորեն, հայհոյեն և այդ ֆոնին չարծարծվի գլխավորը՝ իրենց թալանն ու դիզած հարստությունը:
Հայաստանի ամենախոշոր ՏՏ ընկերությունը ՝ «ՍոֆթԿոնստրակտ»-ը 2025 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի խոշոր հարկ վճարողների ցանկում զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը՝ վճարելով 4 մլրդ 113 մլն դրամի հարկ ու տուրք, որից 2,036,070,000 /երկու միլիարդ երեսունվեց միլիոն յոթանասուն հազար/ դրամ եկամտային հարկ` զբաղեցնելով առաջին տեղը և հանդիսանալով երկրի ամենամեծ աշխատավարձային բյուջե ունեցող ընկերություն:
Մայիսի 25-ին Երևանում՝ Գազպրոմ Արմենիա ուսումնասպորտային համալիրում, տեղի ունեցավ FPV դրոնների ամենամյա «Mini Whoop Drone Racing 2025» միջազգային մրցարշավը, որը կազմակերպվել էր «ArmDrone համայնք» հասարակական կազմակերպության կողմից՝ Ucom-ի աջակցությամբ։
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
Տիկին Աննա, բա որ ասում էի` շախմատ խաղալ սովորի…Էրատո ջոկատի նախկին անդամ
Հայաստանի պաշտպանության նախարարությունը չի հաստատել իշխող կուսակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի այն հայտարարությունը, թե խոշոր գործարարների մեծ մասը երեխաներին ազատում էբանակում ծառայելուց:
Մի այգեգործ լեռան ստորոտին գեղեցիկ դաշտավայր է տեսնում ու ոգևորված այդտեղ այգի է տնկում: Բայց երաշտ է տեղի ունենում, և նորատունկ ծառերը չի կարողանում մշտապես ջրել:
Հարավային Կորեայի Կյեմյոնգի համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են մենակության երկարաժամկետ ազդեցությունը մարդու բնավորության գծերի վրա: Հետազոտությունը հրապարակվել է Personality and Individual Differences (PID) գիտական ամսագրում:
Մասնագետները փորձարկել են երեք տեսակի կակաոյի փոշի մարսողական համակարգի մոդելների վրա: Գաղտնիք չէ, որ շոկոլադը պարունակում է մի շարք պոլիֆենոլներ (հակաօքսիդանտներ), որոնցից են կատեխինը, էպիկատեխինը և սննդային բջջանքը: Այս երկու միացություններն էլ վատ են մարսվում և ներծծվում: Սակայն երբ նրանք հասնում են մինչև հաստ աղիք, սկսվում է ֆերմենտացիայի պրոցեսը:
Հայաստանի տնտեսության վրա մութ ամպեր են կուտակվել։ Խոր անկման մեջ է հատկապես արդյունաբերությունը։ Բազմաթիվ ոլորտներում արտադրության ծավալները կտրուկ նվազել են։ Գահավիժել են հատկապես ոսկու արտադրության հետ կապված ճյուղերը, որոնք մի պահ դարձել էին արդյունաբերության ու ընդհանրապես տնտեսության աճի հիմքը։
Լեգենդար գերմանացի ավտոարշավորդ Միխայել Շումախերի 2001 թվականի Ferrari մրցարշավային մեքենան RM Sotheby’s աճուրդում վաճառվել է 18,17 միլիոն դոլարով, գրում է The New York Times-ը։
Մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրը և նրա կինը` Քրիստինան, շնորհավորական ուղերձ են հղել Բաքվի բանտում գտնվող, բարերար Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրվա կապակցությամբ։
2025 թվականի առաջին 4 ամիսներին, 2024 թվականի հունվար-ապրիլի համեմատ, մարդատար ավտոմեքենաների ներմուծումն աճել է 10 տոկոսով, նկարների, գծանկարների և պաստելների ներմուծումը՝ շուրջ 304 տոկոսով, իսկ նավթի և նավթամթերքի ներմուծումը նվազել է 6.2 տոկոսով։
Ճապոնիայում ստեղծվել է ավտոմատ ֆոկուսով բարձր տեխնոլոգիական ակնոց՝ նախատեսված և՛ կարճատեսների, և՛ հեռատեսների համար: ViXion ընկերությունը ներկայացրել է ակնոցի երկրորդ սերունդը՝ ViXion01S-ը, որն ավտոմատ հարմարվում են օգտագործողի տեսողությանը, գրում է habr.com-ը:
ՆԳՆ փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։
Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը կարգադրել է քրեական գործ հարուցել Վրաստանում երգի փառատոնի ժամանակ Ռուսաստանի դրոշը պղծելու փաստի առթիվ։ Այս մասին հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Երկօրյա պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ն անդրադարձել է այսօր տեղի ունեցած ողբերգական դեպքին, երբ 16–ամյա պատանին ընկել էր Երեւան–Գյումրի գնացքի տակ։
Գիտնականները Արեգակի վրա թռչունի նմանվող օբյեկտ են հայտնաբերել: Այն 10 անգամ մեծ է Երկրից և ունի մոտ 150 հազար կմ երկարություն ունեցող «թև»: Այս մասին հաղորդում է ՌԴ Գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի արևային աստղագիտության լաբորատորիան։
Արտաշատի քաղաքային մարզադաշտում երկօրյա պայքարից հետո հայտնի են Հայաստանի աթլետիկայի 2025 թվականի առաջնության հաղթողները:
Մալթայի վարչապետ Ռոբերտ Աբելան հայտարարել է, որ իր երկիրը մոտ ապագայում կճանաչի Պաղեստինի անկախությունը: