«ԱՆԻՖ»-ի դեպքից մինչև 50 տոկոս մեկ անձից ձեռք բերված գնումներ. Նաիրի Սարգսյանը՝ իշխանության կոռուպցիոն սխեմաների մասին

«Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը խոսել է իշխանության կոռուպցիոն սխեմաների մասին:

«Կոռուպցիոն սխեմաների վերաբերյալ ինձ համար ամենալավ հիմնավոր գնահատականը եղել է հաշվեքննիչ պալատի տարեկան հայտարարություն-զեկույց հաշվետվությունը, որտեղ նշվում է՝ պետական գնումների գրեթե կեսը՝ 48 տոկոսը, մեկ անձից ձեռք բերված գնումներ են»,- ասել է նա:

Սարգսյանը շեշտեց, որ ՀՀ գնումների մասին օրենքով չի թույլատրվում մեկ անձից կատարված գնումները:

«Որպեսզի նաև պարզ լինի մեր հայրենակիցների համար, ՀՀ գնումների մասին օրենքով չի թույլատրվում մեկ անձից կատարված գնումները: Բացառիկ մի քանի դեպքերում է թույլատրվում, այդ բացառիկ դեպքերը կարող են լինել պետական ամբողջ գնումների 5 տոկոսը, ոչ ավելին, այդ հինգ տոկոսն էլ մաքսիմալ թիվ եմ ասում: Որտեղ է հինգ տոկոսը, որտեղ՝ 50-ը՝ 10 անգամ ավելին: Այսինքն, եթե մեկ անձից գնում է, ապա այստեղ ակնհայտորեն կա կոռուպցիա: Կլինի իշխանափոխություն, բնականաբար, մի քանի ամսից կբացահայտեն, ցավոք սրտի, արդեն ուշ կլինի: Այո, մարդիկ կդատապարտվեն ազատազրկման, պատասխանատվության կենթարկվեն, բայց գողացվեց այս 7 տարիները ՀՀ քաղաքացիներից»,- նշել է նա:

Հաջորդ կոռուպցիոն դեպքերը, ըստ Սարգսյանի, 60 մլն դոլարից ավելի «ԱՆԻՖ»-ի դեպքն է: «Սա գիտեք՝ եթե մինչև այսօր ձերբակալված չկա, քրեական գործը հնչեղություն չի ստանում և այլն, նշանակում է, որ կոռուպցիոն ամբողջական շղթա է, այդ թվում մինչև երկրի առաջին դեմք, այլ տարբերակ ուղղակի հնարավոր չէ: Եթե այդպես չլիներ, նա 2024 թվականից քարոզարշավ է իրականանցում 2026-ի ընտրությունների համար, հենց հիմա մարդկանց կձերբակալեր, դա վստահեցնում եմ»,- ասել է նա:

Թվելով հաջորդ կոռուպցիոն սխամները՝ Սարգսյանը նշել է. «Հաջորդը լաստանավեր ձեռք բերեցին. հայտնի գործարք էր, որի վերաբերյալ Հայաստանը միլիոնավոր դոլարներ ծախսեց, ակնհայտ էր ի սկզբանե որ դա չի կարող աշխատել ուղղակի ու այդ փողերը փոշիացվեցին: Չոր նավահանգիստ էին կառուցում Գյումրիում, վերացավ, չգիտես՝ ինչ կատարվեց: 7 մլրդ դոլար ՀՀ պետական պարտքն ավելացվեց, որով ՀՀ-ում մի հատիկ այսպիսի սեղան չի ստեղծվել պարտքի հաշվին: Այդ 7 մլրդ դոլարի տոկոսի սպասարկումը 320 մլրդ դոլար է, որով յուրաքանչյուր թոշակառուի ամսական թոշակը կարող էր բարձրանալ 50 հազար դրամով: Թող դուրս գան բանավեճի՝ կոռուպցիա՞ է, թե կոռուպցիա չէ: Այսինքն, ակնհայտ է չէ՞ որ այդ փողերը կերել են ու ինչ-որ ձև մարսել են»:

Tert.am

Տեսանյութեր

Լրահոս