
Մահացել է Փառանձեմ Մեյթիխանյանը

Խոր վշտով տեղեկացնում ենք, որ մահացել է ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի երկարամյա և վաստակաշատ դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, հանրապետությունում հայտնի լեզվաբան Փառանձեմ Գառնիկի Մեյթիխանյանը:
Հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 14-ին՝ 18:00-ից Կոնդի սուրբ Հովհաննես եկեղեցում:
Հուղարկավորությունը հունիսի 15-ին՝ 12:00-ին նույն վայրից:
168.am-ի խմբագրակազմը ցավակցում է Փառանձեմ Մեյթիխանյանի ընտանիքի անդամներին, ընկերներին։