Բաժիններ՝

Դժվար է քահանա լինել

Մի անգամ ես մտածեցի, թե որքան դժվար է քահանա լինել:

Եթե նրա կապան կարկատած է, ասում են, որ նա փնթի է: Եթե նոր ու գեղեցիկ է, մտածում են՝ իսկ ի՞նչ գումարով է գնել:

Եթե քահանան բարետես է, ասում են՝ կկորչի: Եթե տգեղ է, ասում են՝ արդեն նման «կոկորդիլոսներին» են ձեռնադրո՞ւմ:

Եթե երկար է քարոզ խոսում, ասում են՝ տանջեց մեզ: Եթե կարճ՝ չի պատրաստվել:

Կարդացեք նաև

Եթե երիտասարդ է, ասում են՝ շատ երիտասարդ է, փորձառու չէ, մեղքը «պոչով կանի» ու նրան մեջքի վրա կշրջի: Եթե ծեր է, ապա իհարկե՝ սուրբ է, քանի որ ծեր է: Մեղքերն իրենք են նրանից փախել:

Դժվար է քահանա լինել, և այդ պատճառով էլ քահանան երբեմն մեջքով է շրջվում մարդկանց, որպեսզի չտեսնեն, թե ինչպես է արտասվում, երբ իր ձեռքերում վերև է բարձրացնում ծածկած Քրիստոսին:

Հայր Միխայիլ Վալաամացի (Պիտկեվիչ)

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

surbzoravor.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս