
Ավտոմեքենայից գողություններ կատարած երիտասարդները ձերբակալվել են

Ավտոմեքենայից գողության վերաբերյալ հաղորդումը Համայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժնում ստացվել էր հունիսի 9-ին: Գողացել էին Նուբարաշենի 6-րդ փողոցի շենքերից մեկի բակում կայանված «Ջիփ Կոմպաս» մակնիշի մեքենայի կողային հայելիները:
Իրացնելով Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացված օպերատիվ տվյալները՝ գողության կասկածանքով Նուբարաշենի բաժին են ներկայացվել Երևանի բնակիչ՝ 17-ամյա և Սյունիքի մարզի Շամբ գյուղի բնակիչ՝ 21-ամյա երկու երիտասարդ:
Պարզվել է, որ գողությունը կատարել է 21 տարեկանը։ Պարզվել է նաև գողոնի տեղը։ Տվյալներ են ձեռք բերվել, որ նա Երևանի տարբեր թաղամասերում կատարել է նման գողություններ։
Երիտասարդները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։