Արմեն Գրիգորյանն այցելել է Բյուրականի աստղադիտարան
Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն օգոստոսի 21-ին այցելել է Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան: Արմենն Գրիգորյանն այս մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարված գրառման միջոցով:
«Այցիս շրջանակներում հանդիպեցի Բյուրականի աստղադիտարանի Միջազգային աստղադիտական միության հարավ-արևմտյան և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային աստղադիտական կենտրոնի տնօրեն Արեգ Միքայելյանի հետ:
Հանդիպման ընթացքում Արեգ Միքայելյանը ներկայացրեց աստղադիտարանի գործունեությունը, դերն ու նշանակությունը ինչպես Հայասատանի, այնպես էլ ողջ տարածաշրջանի համար:
Միաժամանակ քննարկեցինք աստղադիտարանի գործունեությանը վերաբերող մի շարք օրակարգային հարցեր, մասնավորապես՝ հետագա զարգացման հեռանկարները, նոր մտահաղացումները, դրանց իրականացման ուղիները, ինչպես նաև Հայաստանում հեռահաղորդակցային համակարգերի հասանելիության և անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով արբանյակային ծրագրի մշակման և կիրարկման հնարավորությունը:
Այցի ընթացքում տեղի ունեցավ շրջայց հայ մեծանուն գիտնական, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանում: