Նիկոլայ Նիկողոսյանի վերջին հրաժեշտը տեղի կունենա օգոստոսի 17-ին
ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Նիկոլայ Նիկողոսյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով:
Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Նիկոլայ Նիկողոսյանի վերջին հրաժեշտի ծիսակարգը տեղի կունենա օգոստոսի 17-ին, ժամը 13:30-15:00-ն, Հայաստանի նկարիչների միության տանը (Երևան, Աբովյան 16), հուղարկավորությունը` Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում: