Վրաստանում մարիխուանա օգտագործելու համար պատիժը վերացվել է
Վրաստանի Սահմանադրական դատարանը բավարարել է «Գիրչի» ընդդիմադիր կուսակցության պատգամավորների հայցը և առանց բժշկի դեղատոմսի մարիխուանայի օգտագործման համար պատիժը համարել է հակասահմանադրական:
Մինչև հիմա Վրաստանում մարիխուանայի օգտագործումը համարվում էր վարչական իրավախախտում և պատժվում էր մինչև 500 լարի տուգանքով (մոտ 200 դոլար):