Ինչու է Վարդան Բոստանջյանը մանդատից հրաժարվելու դիմում գրել

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այսօր հաստատեց, որ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։

168.am-ի տեղեկություններով՝ որպես պատճառ` Վ. Բոստանջյանը դիմումում նշել է առողջական խնդիրները։ Սակայն, մեր աղբյուրների համաձայն՝ իրական պատճառը Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ նրա հայտարարությունն է, որ նրա կալանավորման կարիքը չկար, և Քոչարյանի նկատմամբ հետապնդում է իրականացվում:

Ուշագրավ է, որ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նրա քաղաքական հենարանն էր համարվում։ Մինչդեռ այսօր «Բարգավաճը», թերևս, այն եզակիներից է, որ լռություն է պահպանում Քոչարյանի դեմ առաջադրված մեղադրանքի և նրա կալանավորման հարցերի շուրջ, միայն որոշ ԲՀԿ-ականներ հայտարարել են, որ այդ լռությունը պայմանավորված է նրանով, որ հարցն իրավական դաշտում է։

Մասնավոր զրույցներում բարգավաճականները նշում են, որ նույն տրամաբանությամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստեղծվել է Սերժ Սարգսյանի օրոք, և կարելի է ասել, որ նրա հովանավորյալն է։

 

Տեսանյութեր

Լրահոս