«Դղյակ» հյուրանոցային համալիրի, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մոտ հրդեh է բռնկվել
Հուլիսի 29-30-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևան քաղաքի Հարավարևմտյան թաղամասում գտնվող եկեղեցու մոտակայքում այրվել է մոտ 500 քմ խոտածածկույթ, Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 20 շենքի մոտակայքում՝ 200 քմ, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մոտակայքում՝ 5000 քմ խոտածածկույթ և 11 ծառ, Վարդաշեն թաղամասում՝ թիվ 64 հիմնական դպրոցի մոտակայքում՝ 7 հա, Աճառյան փողոցի թիվ 37 հասցեում՝ «Դղյակ» հյուրանոցային համալիրի մոտակայքում՝ 6000 քմ,
Երևան-Արտաշատ ավտոճանապարհին` Ազատավան գյուղի սկզբնամասում՝ մոտ 7000 քմ հնձած արտ, Արարատի մարզի Մրգավան գյուղի մոտակայքում՝ 300 քմ, Ոստան գյուղում՝ 1000 քմ և 1.2 հա, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի թիվ 36 շենքի մոտակայքում՝ 200 քմ, Առինջ գյուղի 9-րդ փողոցի 1-ին փակուղու մոտակայքում՝ մոտ 700 քմ, Արզնու ձորում՝ պոլիկլինիկայի դիմացի սարալանջին՝ 3 հա, Աբովյան-Մայակովսկի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 6000 քմ,
Արզնի գյուղի 12-րդ փողոցի վերջնամասում՝ մոտ 2000 քմ, Նուռնուս գյուղի ամառանոցների Արալեռի փողոցում՝ 500 քմ, Տավուշի մարզի Բերդ համայնքի «Ճղարի պյակեր» կոչվող հանդամասում՝ մոտ 2.5 հա, Բերդավան բնակավայրի «Հալվալվի ղաշ» կոչվող հանդամասում՝ 6 հա, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Շիրվանզադե փողացի թիվ 14 շենքի մոտակայքում՝ 1500 քմ, Քարահունջ գյուղի սկզբնամասում՝ 4 հա, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Պարույր Սևակի փողոցի վերջնամասում՝ 8000 քմ, Արմավիրի մարզի Առատաշեն գյուղում՝ 3 հա ցորենի հնձած արտ:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: