Մերկելն ընդգծել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները պահպանելու պատրաստակամությունը
ԱՄՆ-ի հետ հարաբերությունները մեծ կարեւորություն ունեն Գերմանիայի համար, Բեռլինը կշարունակի պահպանել դրանք: Հուլիսի 20-ին այս մասին Բեռլինում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ ԳԴՀ-ի մայրաքաղաքում հավատարմագրված լրագրողների հետ կայացած ավանդական հանդիպմանը:
«Արժեքները եւ մեզ համար սովորական կագրն այս պահին գտնվում են ճնշման ներքո, բայց ԱՄՆ-ի նախագահի հետ համագործակցությունը մեզ համար կենտրոնական դեր ունի: Եվ ես այսուհետեւ կպահպանեմ դրանք (հարաբերությունները)»,- ասել է կանցլերը: Ըստ որում նա հավելել է, որ խնդիրների լուծման բազմակողմանի մոտեցման կողմնակից է: «Միայն այդպես մենք կարող ենք հասնել առաջընթացի»,- նշել է Մերկելը:
Գերմանիայի կանցլերը նաեւ պատմել է, որ ի գիտություն է ընդունել ԳԴՀ-ի իշխանությունների քննադատությունն ԱՄՆ-ի նախագահ Դոնլադ Թրամփի կողմից եւ կարծում է, որ դրան անհարժեշտ է պատասխանել իրենց փաստարկներով: Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահը քննադատության էր ենթարկել Գերմանիային, մասնավորապես, «Հյուսիային հոսք-2» նախագծի իրագործմանը մասնակցելու համար եւ նույնիսկ Բեռլինը համարել Ռուսաստանի պատանդը՝ Գերմանիային ռուսական բնական գազի մատակարարումների պատճառով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: