Բաժիններ՝

Capital Gazette թերթն իր նոր համարի շապիկին զետեղել է սպանված հինգ լրագրողների լուսանկարները

Capital Gazette ամերիկյան հրատարակության աշխատակիցները, որի խմբագրակազմը անհայտ հրաձգի հարձակման է ենթարկվել, նոր համարը թողարկել է միջադեպի արդեն հաջորդ օրը: Այդ մասին հաղորդվում է Twitter-ում թերթի էջում:

Առաջին սյունակում ներկայացվել է հրատարակության խմբագրակազմի վրա հարձակման մասին տեղեկատվությունը: Դրանից վեր զետեղված են սպանված հինգ աշխատակիցների լուսանկարներն ու անունները, իսկ ներքեւում՝ տեղի ունեցածի վերաբերյալ հայտնի ամբողջ տեղեկատվությունը: Միջադեպի արդեն հաջորդ օրը թերթի նոր համար թողարկելու մտադրության մասին հայտնել էր Capital Gazette-ի լրագրողներից մեկը՝ Չեյզ Քուկը, որն իր էջում հրապարակել է իրադարձությունների վայրից ստացված բոլոր նորությունները:

«Ես կարող եմ ձեզ հայտարարել. «Մենք այդ գրողի տարած թերթը կթողարկենք վաղը»,-գրել է Քուկը: Հունիսի 28-ին հրաձգություն է տեղի ունեցել ամերիկյան հնագույն թերթերից մեկի՝ Capital Gazette-ի խմբագրատանը, որը հինգ աշխատակցի կյանք է խլել:

Անհայտ մի տղամարդ կրակել է հրատարակության՝ Մերիլենդի նահանգի Աննապոլիս քաղաքում գտնվող գրասենյակի ապակե դռան վրա եւ կրակ բացել: Ոստիկանները բռնել են կասկածյալին, իսկ շենքում խուզարկություն են անցկացրել: NBC News-ի տվյալներով՝ պարզվել է, որ հրաձիգը 38-ամյա Ջերոդ Ռամոսն է, որն անցյալում թերթի հետ դատաքննության մեջ էեղել քրեական գործով հոդվածի պատճառով, որը նա տանուլ է տվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս