Հեռուստաշոու «այցելած» Հարրին ու Մեգան Մարքլը հանդիսականներին վախեցրել են
Բրիտանացի հեռուստադիտողներն արքայազն Հարրիին եւ Մեգան Մարքլին նկատել են Britain’s Got Talent տաղանդների շոուի եզրափակիչի հեռարձակմանը: Այցելուները, որոնք զարմանալիորեն հիշեցնում էին կայսերական ընտանիքի անդամներին, համընդհանուր ուշադրություն են գրավել անբնական միմիկայով ու ժեստերով: Ցանցի օգտատերերը որոշել են, որ նրանց փոխարինել են կիբորգներով։
Հեռուստահաղորդման դրվագներից մեկը հայտնվել է YouTube-ում եւ մի քանի օրվա ընթացքում հավաքել ավելի քան 120 հազար դիտում: Օգտատերերը մեկնաբանությունների մեջ այն ենթադրությունն են արել, որ նորապսակների հետ ինչ-որ բան է պատահել:
«Նրանք Մեգանի հետ ինչ-որ բան են արել»,-անհանգստացել են հանդիսականները: «Արքայազն Հարրիի դեմքը նույնպես չի շարժվում: Ոչ ոք չի շարժվում: Մարդկանց նայեք հետեւի կողմից: Ի՞նչ է տեղի ունենում»,- նրանց արձագանքել են մյուսները: Հանդիսականներին հատկապես վախեցրել են հայտնիների «անկենդան» հայացքները: Ավելի ուշ Metro հրատարակությունը պարզել Է որ զույգի անկենդան լինելն արդարացված Է եղել. իսկական Հարրիի եւ Մեգան Մարքլի փոխարեն շոու էին այցելել մոմե ֆիգուրները՝ մադամ Տյուսսոյի թանգարանից: Այս կերպ նոր ցուցանմուշներն առաջին անգամ ներկայացվել են հանրությանը: