Բրազիլացի ֆուտբոլիստները գլխին հում ձվերի հարվածներով են շնորհավորել Կոուտինիոյի ծննդյան տարեդարձը
Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականի ֆուտբոլիստներն այդ արտասովոր ձեւով են շնորհավորել թիմում իրենց խաղընկեր Ֆիլիպե Կոուտինիոյի ծննդյան օրը: Տեսանյութում կադրեր են ցուցադրված այդ պահից:
Մինչ Բարսելոնայի խաղացողը մյուս ֆուտբոլիստների հետ նստած էր խոտածածկին, հետեւից մոտեցել է Նեյմարը, հավկիթը ջարդել հարձակվողի գլխին, ալյուր ցանել նրա վրա, իսկ ինչ-որ մեկն էլ այդ ամենին ջուր է ավելացրել: Նրա օրինակին հետեւել են նաեւ մնացածները: