Բաժիններ՝

400 տարի առաջ գրված՝ սամուրայի կյանքի 20 կանոնները

Այս պարզ ճշմարտությունները մտորելու տեղիք են տալիս:

Յուրաքանչյուր մարդու կյանք խիստ տարբերվում է մյուսի կյանքից, ու չի կարելի սեփական կյանքը համեմատել ուրիշի կյանքի հետ: Սակայն ճապոնացի բուդդիստը պնդում է, որ կան 20 կանոններ, որոնց դուք պետք է հետևեք ու երջանիկ, լիարժեք կյանք վարեք: Իր մահից մի քանի շաբաթ առաջ Միյամոտո Մուսասին կազմեց հիմնական կանոնների այն ցուցակը, որով ինքն ապրել էր: Համաձայն նրա համոզման` մենք բոլորս պետք է ապրենք մեր սեփական կյանքով:

Սովորեք կյանքն ընդունել այնպիսին, ինչպիսին որ այն կա:

Հոգեպես առողջ լինելու համար մենք կյանքը պետք է ընդունենք այնպիսին, ինչպիսին որ այն կա: Սթրեսը, անհանգստությունը և հուսահատությունը մարդու կյանքի բնական բաղկացուցիչներն են, որոնց դեմ պայքարելն իմաստ չունի: Կյանքի ամենաբարդ կողմերի ընդունումը ձեզ ավելի ուժեղ կդարձնի:

Կարդացեք նաև

Հրաժարվեք հաճույքներից կախվածությունից:

Մարդիկ շատ ժամանակ են անցկացնում հաճույքների հետևից ընկնելու համար: Մենք տրվում ենք մեր այդ ձգտմանը՝ դրա առաջխաղացման ու բարձրացման համար բարձր մակարդակի ենք հասնում, դարձել ենք սեքսուալ հաճույքով տարված հասարակության մի մասնիկը: Մուսասին պնդում էր, որ մենք պետք է փորձենք պարզապես ապրել այդ պահին ու վայելել տվյալ պահի հաճույքը, երբ խոսքը մեր մասին բնական կերպով է գնում, այլ ոչ թե՝ ձգտենք դրանց:

Իմպուլսիվ մի գործեք:

Մեզ հաճախ խորհուրդ են տալիս լսել սրտի ձայնին ու հետևել դրան, սակայն Մուսասիի ուսմունքը ենթադրում է, որ դա չի կարող լավ գաղափար լինել: Երբ դուք բախվում եք, թվում է, թե ոչ մի տեղից չեկած զգացմունքի հետ, նրա ճանապարհը կարող է հանգեցնել վատ որոշումների: Մենք խորհուրդ ենք տալիս հետևել այն բանին, ինչ հաստատ գիտենք ու ինչում վստահ ենք:

Ինքներդ ձեզ խաբելով` շատ մի ուրախացեք:

Ինքնախաբեություն: Մեր օրերում մենք այնքան ենք կենտրոնացած օնլայն ներկայության վրա, այնքան ենք մեզ կատարելագործում ու ձգտում կատարյալին, որ մոռանում ենք այն մասին, թե ինչն է կյանքում կարևոր: Ձգտեք բաժանվել սեփական Ես-ից, որպեսզի լավ հասկանաք, թե ինչն է իրականում կարևոր:

Թույլ մի տվեք, որ խանդը կառավարի ձեզ:

Խանդն ատելության շատ ուժեղ ձև է, և Մուսասին պնդում էր, որ այն կքայքայի ձեզ: Նա ասել է, որ երբեք ուրիշներին չի խանդի, և պարզապես շնորհակալ կլինի այն ամենի համար, ինչ ինքն ունի:

Հրաժարվեք ցանկությունից:

Ճիշտ այնպես, ինչպես հաճույքի հասնելը, ցանկությունը միայն ստիպում է մեզ ուզել այն, ինչ մենք երբեք չենք ստանա: Գաղափարն այն է, որ ապրես՝ առանց ավելին ցանկանալու, ու սպասես իսկապես լավ իրադարձությունների:

Երբեք մի զղջացեք:

Ինչպես մենք հաճախ միմյանց ասում ենք, անցյալը չի կարելի փոխել: Մուսասին համարում էր, որ ոչինչ հենց այնպես չի կատարվել, և այդ ամենը կյանքում քո ճանապարհի մի մասն է: Եթե կանգ առնեք այն բաների վրա, ինչ դուք երբևէ արել եք, դուք երբեք չեք կարողանա դրանք փոխել:

Մի կենտրոնացեք վատի վրա:

Ընտանիքի կամ ընկերների հետ տխուր բաժանության մասին շարունակական մտորումները մեզ խանգարում են շարունակել մեր կյանքը: Մուսասին մտածում էր, որ քանի որ մեռյալներին վերադարձնելու միջոց չկա, նրանց պետք է թողնել անցյալում:

Մի բողոքեք:

Մեզնից շատերը մխիթարություն են գտնում բողոքների մեջ, երբ գործերն այնպես չեն ընթանում, սակայն համաձայն Մուսասիի ուսմունքի` մենք պետք է պարզապես թույլ տանք, որ այդ բաները մեր կողքով անցնեն:

Ամուր հարաբերություններ:

Մարդիկ իրենց բնույթով սեքսուալ արարածներ են, և շատերն իրենց կյանքը ծախսում են իրենց կրքոտ մտքերի վրա: Մուսասին մտածում էր, որ մենք պետք է ձգտենք սիրո ու ամուր հարաբերությունների:

Բաց եղեք:

Փակ մտքերով մի մտածեք ապագայի մասին: Գիտակցությունը բաց պահեք, որպեսզի ապագայի համար լավագույն հնարավորություններ ապահովեք:

Ձեր շրջապատի ստրուկը մի եղեք:

Հարստությունն ու շքեղ տունը կարևոր կարող են թվալ, սակայն կյանքում ավելի կարևոր բաներ կան: Սերը, առողջությունը և ինքը` կյանքը, պետք է աշխարհում ամեն ինչից վեր դասվեն:

Սովորեք որկրամոլ չլինել:

Մենք՝ որպես հասարակություն, կենտրոնացած ենք կերակուրի ու ընտիր ընթրիքից ստացած վայելքի վրա: Այնուամենայնիվ, Մուսասին համարում էր, որ մենք չպետք է այդքան շատ հիանանք ուտելիքով, ու պետք է ուտենք կշտանալու, այլ ոչ թե՝ հաճույքի համար:

Մինիմալիզմ:

Այլ կերպ ասած, մի պահեք այն, ինչ ձեզ այլևս պետք չէ: Եթե դա ինչ-որ ժամանակ կարևոր էր, միևնույն է, այն հիմա կարելի է դեն նետել մաքուր ու պարզ կյանքով ապրելու համար:

Մի հավատացեք ամեն ասածի:

Թույլ տվեք, որ ձեր մտքերն ու համոզմունքները տարածություն ունենան: Մի հետևեք ամբոխին ու լսեք ուրիշների կարծիքները, սակայն ձևակերպեք ձեր սեփական գաղափարները:

Հարգեք աստվածներին, բայց նրանց վրա հույս մի դրեք:

Աստվածներին պետք է փնտրել, սակայն նրանք շարունակ չեն կարող բռնել ձեր ձեռքից ու տանել առաջ: Նրանք կարող են ղեկավարող կերպար լինել, բայց, ի վերջո, մարդն իր սեփական ճանապարհով պետք է ընթանա:

Մի վախեցեք մեռնելուց:

Մահվան վախը միայն խանգարում է ձեզ լիարժեք ապրել: Ապրեք ամեն օր ու մի վախեցեք յուրաքանչյուր գործողության հետևանքներից:

Առանց անհրաժեշտության զենք մի օգտագործեք:

Մուսասին լավ տիրապետում էր թրերին, սակայն համարում էր, որ զենքը պետք է գործածել՝ միայն ըստ խիստ անհրաժեշտության: Նա պնդում էր, որ ինքնապաշտպանությունը նորմալ է, սակայն առանց պատճառի բռնի հարձակումը մեղք է:

Մի տրվեք հարստության ազդեցությանը:

Մեզնից շատերը կհասնեն կենսաթոշակային տարիքի ու կապրեն շքեղության մեջ: Մուսասին ասում էր, որ մեզ իրեր պետք չեն երջանիկ ապրելու համար: Կրկին առաջ քաշվեց այն ենթադրությունը, որ մենք պետք է ապրենք ներկա պահին, այլ ոչ թե՝ երջանկություն փնտրենք ունեցվածքի տեսքով:

Միշտ պաշտպանեք ձեր պատիվը:

Մուսասին պնդում էր, որ ինքդ քեզ հավատարիմ լինելու միակ եղանակը սեփական համոզմունքներիդ հետևելն ու ազնիվ ապրելն է:

Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս