Վարշավայում բացել են լեհական օղու՝ աշխարհում առաջին թանգարանը
Վարշավայում բացվել է լեհական օղու՝ աշխարհում առաջին թանգարանը: Այդ մասին հայտնել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը: Թանգարանը գտնվում է Կոնեսերի հրապարակի վրա գտնվող հին շենքում, որտեղ 19-րդ դարում տեղավորված էր օղու արտադրության գործարանը:
Թանգարանի ցուցադրանքը պատմում է ալկոհոլային այս խմիչքի արտադրության լեհական ավանդույթների եւ պատմության մասին:
Այստեղ պլանավորվում են տարբեր էքսկուրսիաներ՝ շնորհանդեսների եւ օղու դեգուստացիների համատեղմամբ: Հարեւանությամբ գտնվում է ռեստորան, որտեղ կարելի է փորձել իսկական լեհական օղին, ինչպես նաեւ օգտվել ավանդական լեհական ճաշատեսակներից:
«Լեհական օղի» ասոցիացիայի ղեկավար Անջեյ Շումովսկին պատմել է, որ թանգարանը որոշել են բացել, քանի որ Լեհաստանում կան օղու արտադրության բազմադարյան ավանդույթներ, եւ ներկայում այդ խմիչքը երկրում ակտիվորեն արտադրում են:
«Լեհաստանը օղու հայրենիքն է, օղու երկիրը, առաջին մատակարարը Եվրամիությունում եւ չորրորդը՝ աշխարհում»,- հավելել է նա: