Բաժիններ՝

Ղազախստանի խորհրդարանն ընդունեց օրենք, որը ԱԽ-ն ցմահ գլխավորելու իրավունք է տալիս Նազարբաեւին

Ղազախստանի Սենատը (վերին պալատը) մայիսի 31-ին ընդունել է օրենք «Ղազախստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի մասին», որտեղ ամրագրվում է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի իրավունքը ցմահ գլխավորելու Անվտանգության խորհուրդը: Այս մասին ՏԱՍՍ-ը հայտնել է խորհրդարանի մամուլի կենտրոնից:

«Սահմանվում է, որ Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահին՝ Ելբասիին (ազգի առաջնորդին), նրա պատմական առաքելության շնորհիվ ցմահ պատկանում է Անվտանգության խորհորդը գլխավորելու իրավունքը՝ որպես նախագահ»,- ասված է Սենատի Սահմանադրական օրենսդրության, դատական համակարգի եւ իրավապահ մարմինների կոմիտեի օրենքի եզրակացության մեջ:

Օրենքում Ղազախստանի Անվտանգության խորհուրդն օժտվում է սահմանադրական համակարգող մարմնի կարգավիճակով: Անվանգության խորհուրդը «համակարգելու է պետական միասնական քաղաքականությունը Ղազախստանի ազգային անվտանգության եւ պաշտպանունակության ոլորտում» ներքին քաղաքական կայունության պահպանման, սահմանադրական կարգի, պետական անկախության, տարածքային ամբողջականության եւ միջազգային ասպարեզում հանրապետության ազգային շահերի պաշտպանության նպատակով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս