Երևանում քաղաքացին գիշերը մնացել է վերելակում
![](https://168.am/wp-content/uploads/2018/05/35922_b.jpg)
Մայիսի 31-ին՝ ժամը 00:31-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վիլնյուսի փողոցի թիվ 109 շենքի վերելակը հոսանքազրկման հետևանքով խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Ա. Ա.-ին (ծնված 2002 թ.):