Լոնդոնի փողոցային երաժիշտներն աշխարհում առաջինն են սկսել ընդունել անկոնտակտ վճարումներ
Լոնդոնի բնակիչներն այժմ կարող են փողոցային երաժիշտներին օգնել ոչ միայն կանխիկ դրամով, այլեւ անկոնտակտ վճարումներով: Նոր սխեման, որը, կազմակերպիչների խոսքով՝ առաջինն է աշխարհում, Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի իշխանությունների աջակցությամբ քաղաքում ներդրել է Շվեդիայի iZettle ֆիրման, որն այս ամսին գնվել է PayPal-ի կողմից:
Այժմ էլ ավելի մեծ թվով լոնդոնցիներ կկարողանան օգնել մայրաքաղաքի հիանալի, տաղանդավոր փողոցային կատարողներին»,- իր Twitter-ում գրել է Լոնդոնի քաղաքագլուխ Սադիք Խանը:
Քարտերի անկոնտակտ ընթերցիչը, որը երաժիշտը կարող է միացնել իր սմարթֆոնին կամ այլ Էլեկտրոնային սարքի, անցորդներին թույլ է տալիս թողնել հաստատագրված գումարների նվիրատվություններ, օրինակ՝ 2 ֆունտ ստեռլինգ: Վճարման նոր սխեման գործողության մեջ դնելուց առաջ մի քանի շաբաթվա ընթացքում թեստավորվել է քաղաքի փողոցներում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: