 
                        Արամ Հակոբյանը՝ «Աշխարհի պատանի աստղեր» հեղինակավոր միջազգային մրցաշարի հաղթող
 
                                    Հայաստանի ներկայացուցիչ, գրոսմայստեր Արամ Հակոբյանի հաղթանակով ավարտվեց Ռուսաստանի Կիրիշի քաղաքում կայացած «Աշխարհի պատանի աստղեր» միջազգային մրցաշարը:
Հեղինակավոր այս ստուգատեսում Հակոբյանը վաստակեց 8 միավոր և Կիրիլ Շևչենկոյի և Հայաստանի մեկ այլ ներկայացուցչի՝ Շանթ Սարգսյանի, հետ միասին բաժանեց 1-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո Հակոբյանը դարձավ մրցաշարի հաղթող, Շևչենկոն դարձավ երկրորդը, իսկ Սարգսյանը եզրափակեց լավագույն եռյակը: Հայաստանի 3-րդ պատվիրավ Մամիկոն Ղարիբյանը հաջող հանդես չեկավ և 4.5 միավորով գրավեց միայն 9-րդ հորիզոնականը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        