Բաժիններ՝

Վալերի Օսիպյանը հանդիպել է Շանթ Հարությունյանի ընտանիքին

Շահեն Հարությունյանն իր իր Ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ ՀՀ Ոստիկանապետ Վալերի Օսիպյանն այցելել է Շանթ Հարությունյանի ընտանիքին:

«Այսօր, պարոն Օսիպյանի հրավերով, մեր ընտանիքով հյուրընկալվեցինք նրանց բնակարանում։ Շուրջ 5 տարի միասին փողոցում՝ հակառակ բևեռներում, պայքարի մեջ էինք, և ի վերջո մենք՝ որպես ՀՀ ազատ և հաղթանակած քաղաքացիներ ի սրտե և ջերմորեն հանդիպում ունեցանք արդեն ՀՀ ոստիկանապետին և նրա ընտանիքին։

Հերթական անգամ համոզվեցի, որ պարոն Օսիպյանը բացառիկ անձնավորություն է եղել նախկին կոռումպացված համակարգում։

Պարո՛ն ոստիկանապետ, Ձեզ և ձեր ընտանիքին մաղթում եմ համբերություն և բարօրություն»,- գրել է Շահեն Հարությունյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս