Բաժիններ՝

Ռոման Պոլանսկուն վռնդել են Ամերիկյան կինոակադեմիայից

Ամերիկյան կինոակադեմիան իր շարքերից հեռացրել է ռեժիսոր Ռոման Պոլանսկուն, որը մեղադրվում է բռնաբարության, անչափահասների գայթակղեցման եւ հետամտումների մեջ: Այս մասին հայտնել է Associated Press-ը:

Որոշումը կայացվել է նոր ստանդարտների սահմանումից հետո, որոնց համապատասխան, մասնավորապես, նրանք, ովքեր սեռական հանցագործություններ են կատարել, չեն կարող ակադեմիայի անդամներ լինել:

Համանման վճիռ է կայացվել դերասան, ռեժիսոր եւ երաժիշտ Բիլ Քոսբիի նկատմամբ:

Հոկտեմբերին ակադեմիայից նույն պատճառներով հեռացրել են պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնին: Պոլանսկին Ամերիկյան կինոակադեմիայի պարգեւին է արժանացել 2002 թվականին «Դաշնակահարը» ֆիլմի համար: Քոսբիին բռնաբարության եւ ոտնձգությունների մեջ մեղադրել են 50-ից ավելի կանայք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս