Բաժիններ՝

ԵՄ-ն ևս 3 մլրդ եվրո կհատկացնի Թուրքիային փախստականներին օգնելու համար

Եվրամիությունը լրացուցիչ 3 մլրդ եվրո կհատկացնի Թուրքիային առաջիկա երկու տարում սիրիացի փախստականներին օգնություն ցուցաբերելու համար:

Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, ապրիլի 25-ին հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին՝ Բրյուսելում ելույթ ունենալով Սիրիային նվիրված դոնորական խորհրդաժողովում։ «Մենք լրացուցիչ 3 մլրդ եվրո կհատկացնենք Թուրքիային առաջիկա երկու տարվա համար»,- ասել է նա:

Ընդհանուր առմամբ, Մոգերինիի խոսքով, Եվրամիությունն արդեն 11 մլրդ եվրո է տրամադրել սիրիացի բնակչությանն ու փախստականներին օգնելու համար: Մինչ այդ Մոգերինին հայտարարել է, որ Եվրամիությունը Սիրիայի վերականգնմանը չի օժանդակելու մինչեւ երկրում քաղաքական գործընթացի սկսվելը:

«ԵՄ-ն Սիրիայի վերականգնմանը չի օժանդակելու մինչեւ երկրում քաղաքական գործընթացի սկսվելը: Բայց մենք հաճույքով պաշտպանելու ենք միասնական, խաղաղ Սիրիան, որն ընթանում է քաղաքական կարգավորման ճանապարհով»,- ասել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս