Բաժիններ՝

ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհուրդը հորդորել է գործընթացներն անհապաղ տեղափոխել իրավական դաշտ

Հայաստանի Հանրապետության պետական բուհերի ռեկտորների խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով ընթացող քաղաքական գործընթացներն անհապաղ տեղափոխել միայն իրավական դաշտ:

Հայտարարության մեջ ասվում է.

«Կոչով դիմում ենք Հայաստանի քաղաքական բոլոր ուժերին, սոցիալական խմբերին, ողջ հասարակությանը: Ընթացող քաղաքական գործընթացներն անհրաժեշտ է անհապաղ տեղափոխել միայն իրավական դաշտ, երկխոսության հարթակ և բոլոր խնդիրները լուծել քաղաքական սեգմենտի ամբողջական մասնակցությամբ ու կոնսենսուսի ճանապարհով՝ բացառելով ատելության մթնոլորտի խորացումը և բռնության հավանական գործադրումը: Միայն այս կերպ հնարավոր կլինի երկիրը դուրս բերել ստեղծված լարված իրավիճակից»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30