«Գոնե կպրծնենք էս սերիալներից». ցուցարար

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ նախագահ Դանիել Իոաննիսյանը Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ շնորհակալություն հայտնեց այս օրերին ակտիվ աշխատող փաստաբաններին, իրավաբաններին, իրավապաշտպաններին, որոնք զբաղվում էին բերման ենթարկվածների և ձերբակալվածների գործերով։

«Ես չգիտեմ, թե երկու օր հետո ով կլինի Հայաստանի իշխանությունը, ինչպիսի իշխանություն ենք մենք ունենալու, բայց մենք կունենանք իշխանություն, որի օրոք մենք չենք ունենալու քաղբանտարկյալներ, որի օրոք մենք էֆեկտիվ պայքարելու ենք կոռուպցիայի դեմ, որի ժամանակ դատարաններն իրականացնելու են արդարադատություն, որտեղ կրթության համակարգում մարդկանց կրթելու են, ոչ թե քաղաքականացնելու»,- ասաց նա։

Ցուցարարներից մեկն այս պահին վանկարկեց. «Գոնե կպրծնենք էս սերիալներից»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30