Կառավարող կուսակցության թեկնածուն հաղթանակ է տարել Պարագվայի նախագահական ընտրություններում
Պարագվայում կառավարող «Կոլորադո» պահպանողական կուսակցության թեկնածուն՝ Մարիո Աբդո Բենիտեսը հաղթանակ է տարել նախագահական ընտրություններում: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, ապրիլի 22-ին հայտնել է հանրապետության ընտրական պալատի նախագահ Հայմե Բեստերը։
Նրա տվյալներով՝ ընտրողների ձայների 99,48 տոկոսի հաշվումից հետո կառավարության կողմնակցի օգտին քվեարկել է 46,44 տոկոսը: «Մեծ նորացված ազգային դաշինք» ընդդիմադիր կոալիցիայից նրա հիմնական մրցակցի՝ Էֆրաին Ալեգրեին աջակցել է 42,74 տոկոսը:
Ընտրողները պետք է ընտրեին պետական բարձրագույն պաշտոնի 10 հավակնորդներից մեկին: Պարագվայում ձայնի իրավունք ունի ավելի քան 4,3 մլն քաղաքացի: Հանրապետության օրենսդրությունը երկրորդ փուլի անցկացում չի նախատեսում: Նոր նախագահի պաշտոնակալության արարողությունը պետք է կայանա օգոստոսի 15-ին: