«Մենք չենք գնում աստղերի, մենք նրանց ստեղծում ենք». Արսեն Վենգերի հայտնի մտքերը
Մրցաշարի ավարտին Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը այլևս չի գլխավորի ակումբը: Վենգերը գլխավորում է ակումբը 1996 թվականից: Առաջարկում ենք ծանոթանալ լոնդոնյան ակումբի մարզչի հայտնի մտքերին:
1. Մենք չենք գնում աստղերի, մենք նրանց ստեղծում ենք:
2. Եթե ամեն օր ճաշին խավիար ուտես, դժվար կլինի նրբերշիկներին վերադառնալը:
3. Գնահատում են ոչ թե մարդուն, այլ գնահատում են այն արդյունքները, որոնց նա հասել է: Հետո, ելնելով հիասթափությունից, գնահատում են մարդուն:
4. Ֆուտբոլային թիմը գեղեցիկ կնոջ նման է: Եթե դուք չեք հիշեցնում նրան, որ նա գեղեցիկ է, նա մոռանում է դրա մասին:
5. Ես կուզեի, որ աշխարհում բոլորը սիրեին միմյանց: Բայց միշտ չէ, որ ամեն ինչ մեր ուզածով է լինում:
6. Երբեք չէի մտածի, որ անգլիացիները լավ են լողում: Ես այստեղ եմ արդեն 12 տարի և ոչ մի անգամ չեմ տեսել լողավազաններ:
7. Երբեմն ստիպված ես լինում կուլ տալ այն, ինչը պարզապես հնարավոր չէ կուլ տալ:
8. Բոլոր կազմակերպություններում կան մարդիկ, ովքեր դառնում են ղեկավարներ և սկսում են բոլորին կասկածել: Այս ամենը ավարտվում է հոգեբուժարանում:
9. Երբ դու քաղցած ես, քեզ այդ մասին ասում է միայն ստամոքսդ: Երբ դու հաղթանակների քաղց ունես, ողջ օրգանիզմդ և կյանքդ է գոռում քեզ դրա մասին:
10. Բոլոր գործերը պետք է անել այնպես, որ դա դառնա արվեստ:
11. Մոուրինիոյի հետ ինչ-որ բան այն չէ, նա կորցրել է իրականության զգացումը և սկսել է չհարգել ուրիշ մարդկանց: Երբ կյանքը հաջողություններ է տալիս հիմար մարդկանց, նրանք դառնում են էլ ավելի հիմար և անհարգալից:
12. Ամենաբարձր կետում լիելը նման է թմրանյութեր օգտագործելուն: Երբ քո օրգանիզմը, նյարդային համակարգը, մարմինը հասնում է պիկին, անմիջապես սկսում է անկումը: Այլ կերպ չի կարող լինել:
13. Սպորտը լավագույն դասն է: Ամեն շաբաթ նոր քննություն է: Եթե դու չհանձնես այդ քննությունը, բոլորը կասեն, որ դու հիմար ես: Չգիտեմ, ճիշտ է դա, թե չէ, բայց դա ակնհայտ է:
14. Ես որոշել եմ, որ կյանքում ամենակարևորը նպատակ ունենալը և դրան հասնելն է: Մնացած բաները ավելի վատ են:
15. Երեկ ես փորձեցի նայել «Տոտենհաեմի» խաղը, սակայն քնեցի կեսից:
16. Մենք ստորագրում ենք միայն այն ֆուտբոլիստներին, ովքեր արտասովոր են:
17. Թիմը լավ է աշխատում միայն այն ժամանակ, երբ ամեն մեկն անում է այն գործը, որի համար նրան վճարում են:
18. Ինչ-որ տեղ մեր ներսում կա օգտակար լինելու պահանջը:
19. Ես վախենում եմ կյանքից, որը գալու է ֆուտբոլից հետո:
Սիրարփի Աղաբաբյան